Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վերադարձել է ռուսական հեռուստատեսություն՝ որպես TNT հեռուստաալիքի նոր «Конфетка» հաղորդման հաղորդավար։ Teleprogramma.pro -ի հետ կարճ զրույցում նա խոսել է, թե ինչպես կհամատեղի հայաստանյան կյանքը հաղորդման նկարահանման հետ, ինչու իր երեխաները հեռուստացույց չեն դիտում, եւ երբ է վերջին անգամ հանդիպել Իվան Ուրգանտին։
«Իմ երեխաներն ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում, ոչ միայն իմ հաղորդումները, այլ նաեւ բոլոր հեռուստահաղորդումները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից երեխաները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն։ Ինչպես գիտեք, նրանցից յուրաքանչյուրն ունի սմարթֆոն, եւ այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Ուստի հեռուստատեսությունը նրանց կյանքում այնքան մեծ տեղ չի զբաղեցնում, ինչպես մեր երիտասարդության տարիներին»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր դուստրը՝ Ժասմինը նախատեսում է գնալ նրա հետքերով, Գարիկը նշել է, որ աղջիկը դեռ չի կողմնորոշվել. «Բայց ինչպես ես եւ կինս, նա շատ կրեատիվ ու ստեղծագործող մարդ է: Հետեւաբար, ապագայում, հենց որ ժամանակը գա, Ժասմինը դեռ իրեն կդրսեւորի, կարծում եմ։ Թե ո՞ր ոլորտում՝ ես չգիտեմ»։
Խոսելով այն մասին, թե ինչպես է պատրաստվում ապրել երկու երկրներում՝ հաշվի առնելով TNT-ով շոուն եւ այն, որ վերջին ժամանակներս մեծամասամբ լինում է պատմական հայրենիքում, Մարտիրոսյանն ասել է. «Եվ ուզում եմ ասել, որ կյանքիս մեծ մասն անցկացնում եմ Հայաստանում, քանի որ այնտեղ երեք մեծ մանկական ծրագիր ունեմ։ Բայց երբ նման առաջարկներ եմ ստանում ТНТ ալիքից, ապա չեմ կարող չարձագանքել։ Ես անմիջապես շտապեցի։ Հուսով եմ, որ շոուն Ձեզ դուր կգա»:
Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ այժմ չի շփվում իր գործընկեր Իվան Ուրգանտի հետ։
«Կոնկրետ հիմա չեմ շփվում, բայց հանդիպել ենք Ամանորի գիշերը։ Ի դեպ, նույն սրահում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, միայն առաջին հարկում, այնտեղ ռեստորան կա։ Ես, Վանյա Ուրգանտը եւ Սերյոժա Սվետլակովը հավաքվել էինք մեր կանանց հետ։ Այդ ժամանակ նա լավ տրամադրություն ուներ։ Մենք հիանալի ժամանակ անցկացրինք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ