MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Գրեմմի 2023». Բեյոնսեի տրիումֆը, սաունդթրեքեր տեսախաղերի համար եւ արարողության այլ մանրամասներ (ֆոտո/վիդեո)

15:17, 6 փետրվարի

Այս գիշեր Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում տեղի ունեցավ «Գրեմմիի» 65-րդ ամենամյա արարողությունը: Այս տարի երաժիշտները մրցել են 91 անվանակարգերում։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մրցանակաբաշխության ամենահիշվող հաղթողներին։

Բեյոնսեն մրցանակաբաշխության առաջատարն է։ Նա հաղթեց միանգամից չորս ամվանակարգերում՝ «Լավագույն պարային ձայնագրություն» (Break My Soul), «Լավագույն ավանդական R&B կատարում», «Լավագույն R&B երգ»՝ (Cuff It) եւ «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» (Renaissance): Երգչուհին «Գրեմմիի» պատմության մեջ մտավ, որպես բոլոր ժամանակների ամենաշատ «Գրեմմիի» արժանացած արտիստ։ Նրա հավաքածուում արդեն կա 32 արձանիկ։

943aa922b334f5cfdb074.jpg (49 KB)

«Cuff It» երգը դարձավ բացարձակ հիթ, Lyric տեսահոլովակը վեց ամսում YouTube-ում հավաքեց 34 միլիոն դիտում, չնայած այն հանգամանքին, որ երգչուհին դեռ չի հայտարարել երգի պաշտոնական տեսահոլովակի մասին, որը նույնպես դարձել է TikTok-յան թրենդներից մեկը։ Երգի ռիթմիկ մեղեդին գրավել է լայն լսարան, բազզմաթիվ տեսահոլովակներ եւ Shorts են նկարահանվում YouTube-ում, TikTok-ում եւ Instagram-ում։

Չնայած պաշտոնական տեսահոլովակի բացակայությանը՝ «Break my soul» երգը, որը հաղթել է «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում, նույնպես մեծ ժողովրդականություն է վայելել։

taylor-swift-tout-grammys-2023-d296c90206734f1abfc0b6a27b492423.jpg (121 KB)

 «Լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթի «All Too Well» երգի տեսահոլովակը: Դրա հինգ րոպեանոց տարբերակը երգչուհու չորրորդ ստուդիական՝ «Red» (2012) ալբոմի մի մասն է, իսկ վերաձայնագրված եւ չկտրված 10 րոպեանոց տարբերակը նրա երկրորդ վերաձայնագրված՝ «Red» (Taylor's Version) ալբոմի մի մասն է (2021): ) Երգչուհին «All Too Well» երգը ձայնագրել է իր՝ Speak Now համաշխարհային շրջագայության փորձերի ժամանակ ու խնդրել երկարամյա համահեղինակ Լիզ Ռոուզին օգնել երգը կրճատել 10 րոպեից մինչեւ հինգ րոպեի: Տեսահոլովակը քանթրի ոճով նկարահանված սիրո պատմություն է, Կոմպոզիցիան հզոր բալլադ է, որը միավորում է քանթրի ռոք, սոֆթ ռոք, ֆոլկ եւ արենա ռոք ոճերը, տեքստերով, որոնք խոսում են ռոմանտիկ հարաբերությունների եւ դրանց հետագա խզման մասին՝ կադրերում վառ ու ռոմանտիկ պատկերներով:

0e638d9dcf52df3c06e49.jpg (83 KB)

Հաջորդում է Ադելը, ով «Easy On Me» երգով հաղթել է «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում։ Սեւ-սպիտակ կադրերով հոլովակի առաջին կադրերը, ուժեղ քամին եւ հեռախոսով խոսելը հիշեցնում են  նրա «Hello» տեսահոլովակը, ինչի մասին երգչուհին անթափանց կերպով ակնարկում է՝ «Can you hear me?» արտահայտությամբ, ինչպես նաև այլ մանրամասներ. հոլովակը։ Եթե «Hello» երգի հոլովակում երգչուհին հիմնվում է նոր տանը, ապա նոր տեսահոլովակում Ադելը լքում է այն։ Այսպիսով, երկու երգն էլ Ադելի սիրո պատմության երկու ժամանակաշրջան են ներկայացնում։ Երգը փոփ-բալլադ է՝ երբեմն բաս-բիթերով: Կարոտի, ափսոսանքի եւ ներման թեման՝ նվիրված է երգչուհու որդուն, ում նա նկարագրում է խզված ամուսնության հետ կապված պայքարը եւ խնդրում բարի լինել իր նկատմամբ։

Սեւ-սպիտակից գունավոր ֆիլմի սահուն անցումը հեռուստադիտողին տեղափոխում է բոլորովին այլ գունային գամմա՝ կրկին ցուցադրելով երգչուհու նուրբ ճաշակը, որը վաղուց հայտնի է նրա երկրպագուներին: Տեսանյութի վերջում ցուցադրվում է կադրից դուրս մնացած մի քանի վայրկյան, որտեղ երգչուհին ծիծաղում է։ Ադելը մրցանակաբաշխությանը ներկայացել է գինեգույն զգեստով, որը հղում է տեսահոլովակին։

Այս տարի նոր հետաքրքիր անվանակարգերի թվում էին՝ «Տեսախաղերի եւ այլ ինտերակտիվ մեդիայի լավագույն սաունդթրեք», որում հաղթել է Stephanie Economo-յի «Assassins Creed Valhalla: Dawn of Ragnarök»-ը:

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է Հարրի Սթայլսի Harry's House-ը։

Իսկ «Տարվա երգի» արձանիկը բաժին է հասել Բոնի Ռայթին՝ «Just Like That»-ի համար։

Լուսանկարները՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել