«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Շերը չի պատրաստվում ամուսնանալ իր նոր ընկերոջ հետ, ով իրենից փոքր է 40 տարով

16:42, 10 փետրվարի

Հոլիվուդյան լեգենդ Շերը չի պատրաստվում ամուսնանալ իր նոր սիրելիի՝ Ալեքսանդր Էդվարդսի հետ։

76-ամյա հիթմեյքերը հայտնվել է թերթերի ու ամսագրերի շապիկներին՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 40 տարով փոքր Էդվարդսի հետ սիրավեպի մասին։ Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2022 թվականի նոյեմբերին, եւ նրանց սիրավեպն այդ ժամանակվանից շարունակվում է։ Էդվարդսը վերջերս Շերին ադամանդե մատանի է նվիրել։

«Խոսքեր չկան», - գրել էր երգչուհին Twitter-ում՝ տարածած շլացուցիչ մատանու կադրին կից:

«Նրանք շատ սիրահարված են»,- PEOPLE-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ զույգն անբաժան է եղել Grammy մրցանակաբաշխությանն ընդառաջ երեկույթի ժամանակ։ «Ամբողջ գիշեր նրանք անբաժան են եղել ու համբուրվել են»,- հավելել է աղբյուրը։ «Նրանք չեն խոսում ամուսնության կամ նման այլ բաների մասին, բայց շատ կրքոտ են միմյանց հանդեպ: «Շերին դուր է գալիս, որ նա երիտասարդ է», - ասում է նա։

Նոր սերը երգչուհու համար մխիթարություն է, քանի որ նա վերապրել է մոր՝ Ջորջիա Հոլթի ցավալի կորուստը, ով մահացել է անցյալ տարեվերջին։ Կինը 96 տարեկան էր։  «[Նա] օգնեց թեթեւացնել կորստի ցավը», - վերջերս PEOPLE ամսագրին ասել է երաժշտական արդյունաբերության աղբյուրը:

Ինչ վերաբերում է Էդվարդսի կողմից Շերին Սուրբ Ծննդյան տոնին նվիրած մատանուն, ապա դա «կատարյալ նվեր էր՝ օգնելու նրան հաղթահարել այս դառը քաղցր ժամանակը», - հավելել է աղբյուրը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search