Մոտ 20 տարի առաջ դերասան Դեւիդ Հեդիսոնն իր դստեր՝ Սերենայի հետ հյուրընկալվել էր StoryCrops-ում, որտեղ պատմել էր, որ դերասան դառնալու համար ստիպված էր եղել վիրահատել քիթը։ Օրերս Սերենան իր քրոջ՝ Ալեքսի հետ, կրկին այցել էր StoryCrops` բացահայտելու հոր քթի գաղտնիքը։
«Ես ցանկանում էի դառնալ դերասան, բայց ես գիտեի, որ ստիպված էի լինելու շատ պայքարել իմ հայկական քթի պատճառով։ Այդ օրերին աշխատանք ստանալու համար դու պետք է նման լինեիր «հարեւանությամբ ապրող» այն տղային»,-իր հարցազրույցում ասել էր Հեդիսոնը։
Դերասանի դուստրը, անդրադառնալով հոր՝ տարիներ առաջ տված հարցազրույցին, նշել է,-«Ես, իսկապես, զարմացած էի, քանի որ նա տանը այդ մասին չէր խոսում։ Ես հասկացա, որ ինչ-որ բան տարբեր է, երբ տատիկիս տանը գտա նրա հին լուսանկարներն ու մտածեցի՝ մի՞թե սա հայրիկն է։ Այդ ժամանակ ինքս ինձ ասացի՝ լավ, գուցե, նրա քիթը ժամանակի ընթացքում փոխվել է, ինչպես ինքն էր ինձ ասում, երբ 12 տարեկանում ժամերով կանգնում էի հայելու առաջ ու հասկանում, որ դեմքիս վրա միայն քիթս է երեւում։ Հիշում եմ՝ այդ ժամանակ հարցրի նրան՝ արդյոք կարո՞ղ եմ վիրահատության դիմել։ Նա, սակայն, չասաց, որ ժամանակին իրեն էլ դուր չէր գալիս իր տեսքը։ Պարզապես, ծիծաղեց ու ասաց՝ «Սիրելիս, դու սարսափելի քիթ ունես»՝ ասես փորձելով հավելել, որ մի օր լավ կլինի։ Այդ պահից սկսած ես այլեւս չմտածեցի պլաստիկ վիրահատության մասին»։
Դերասանի կրտսեր դուստրը՝ Ալեքսը, նշել է, որ ինքն էլ է ժառանգել հոր քիթը,-«Ես տեսնում եմ նրան իմ բոլոր շարժումների մեջ, երբ ստիպում եմ մարդկանց ծիծաղել, որովհետեւ ուզում եմ, որ մյուսներն էլ զգան դա»։
Դեւիդ Հեդիսոնի լրիվ անունը Ալբերտ Դեւիդ Հեդիսյան է։ Նրա երկու ծնողներն էլ հայեր էին։ Դերասանը հայտնի է դարձել «Ճանապարհորդություն դեպի ծովի ընդերքը (1964-1968)» եւ Ջեյմս Բոնդի մասին պատմող երկու ֆիլմերից՝ «Ապրիր կամ թող մեռնեմ (1973)» եւ «Սպանության արտոնագիր (1989)»: Հեդիսոնը մահացել է 2019 թ-ին՝ 92 տարեկան հասակում։
Լուսանկարները՝ Variety, StoryCorps
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը