Թահար Ռահիմը, ով «Մարգարեն» եւ «Մավրիտանացին» ֆիլմերում գլխավոր դերերի համար ստացել է BAFTA եւ «Ոսկե գլոբուս» անվանակարգեր, կմարմնավորի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, գրում է Variety-ն։
Կենսագրական ֆիլմը, որը վերնագրված է «Միսյե Ազնավուր», կնկարահանեն պոետ-ռեժիսոր Մեհդի Իդիրը եւ Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերը՝ Kallouche Cinema եւ Mandarin & Compagnie ընկերությունները։
Կալուշը, ով աշխատել է Էրիկ եւ Նիկոլա Ալթմայերների հետ, ամուսնացած է հանգուցյալ շանսոնյեի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ:
Նկարահանումները կսկսվեն ամռանը, իսկ պրեմիերան նախատեսված է 2024 թվականին՝ ի հիշատակ Ազնավուրի հարյուրամյակի։

Ֆիլմը պատմում է 1950-ականներին Ազնավուրի համբավ ձեռք բերելու եւ շատ հայտնի արտիստների հետ նրա բարեկամության մասին, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, ով նրան հյուրախաղերի է տարել Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ:
Ըստ Կալուշի, Ազնավուրն իր օրհնությունն է տվել՝ նկարահանել կենսագրական ֆիլմը, նախքան իր մահը՝ 2018թ. «Նա տպավորված էր «Հիվանդները» ֆիլմով, եւ երբ ես նրան ասացի, որ մի օր ուզում եմ ֆիլմ նկարահանել իր կյանքի մասին, նա անմիջապես ասաց՝ այո», - ասել է Կալուշը Variety-ին՝ հավելելով, որ Ազնավուրի գաղափարն է, որ իր կենսագրական ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին մասի վրա՝ «զրոյից մինչեւ փառք»։
Ազնավուրը, ում ծնողները Հայոց ցեղասպանությունից փախչելուց հետո տեղափոխվել են Ֆրանսիա, դերասանական կարիերան սկսել է 9 տարեկանում։ Բայց որպես երգիչ-երգահանի նա հայտնի դարձավ բավականին ուշ, երբ նա 30 տարեկան էր։
Ազնավուրը զուգերգ է կատարել բազմաթիվ երգիչների հետ, այդ թվում՝ Սինատրայի հետ «You Make Me Feel So Young»։ Նրան երբեմն անվանում են «ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա»։
Ազնավուրը նկարահանվել է նաեւ ավելի քան 60 ֆիլմերում։ CNN-ը նրան անվանել է «Դարի արտիստ» 1998 թվականին, իսկ 2017 թվականին նա աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Կալուշն ասել է, որ Ռահիմը կատարյալ դերասան էր Ազնավուրին մարմնավորելու համար, քանի որ նրանք շատ ընդհանրություններ ունեն՝ «նույն զգայունությունը, մղումը եւ կիրքն իրենց աշխատանքի հանդեպ, ինչպես նաեւ չար հայացքը»: Հաջողության հասնելու համար նա նույնպես պետք է հաղթահարեր դժբախտությունները։ Ֆրանսիայում ներգաղթյալ ծնողներից ծնված Ռախիմը, ինչպես Ազնավուրը, մեծացել է երկրի հյուսիսում գտնվող մեծ ընտանիքում: 28 տարեկանում նա իր առաջընթացը գրանցեց «Մարգարեն» ներկայացմամբ, որը մրցանակ ստացավ Կաննի կինոփառատոնում, առաջադրվեց «Օսկար»-ի, որը նրան արժանացրեց «Սեզար» մրցանակի:
Ռահիմը, ում կարիերան Միացյալ Նահանգներում արագ թափ է հավաքում, վերջերս ավարտեց նկարահանումները Sony-ի սուպերհերոսների մասին պատմող ֆիլմում։
Դերասանը ամուսնացած է եւ երեք երեխա ունի։ Նրա կինը դերասանուհի Լեյլա Բեկտին է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով