Շերը զավակների հետ հարաբերությունները խզելու շեմին է։ Այս ամենի պատճառը Ալեքսանդր Էդվարդսի հետ սիրավեպն է։ Ի դեպ Էդվարսը լեգենդար երգչուհուց փոքր է 40 տարով։ Այս մասին հայտնում է Musictimes-ը:
Շերի՝ երիտասարդ երկրպագուի հետ ամուսնության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ նա հրապարակեց Էդվարդսի նվիրած ադամանդե մատանու լուսանկարը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոտ ապագայում զույգը չի պատրաստվում ամուսնանալ։ Սակայն, ըստ աղբյուրների, երգչուհին խնդիրներ ունի որդիների հետ այս հարաբերությունների պատճառով։
76-ամյա Շերը մտածում է որդիներին՝ 53-ամյա Չազ Բոնոյին եւ 46-ամյա Էլիջա Բլյու Ալմանին իր 360 միլիոն դոլար արժողությամբ կտակից հանելու մասին, հայտնել են Radar Online-ի աղբյուրները: Ասում են, որ Շերը սկսել է մտածել այդ մասին, քանի որ նրա երեխաները չեն աջակցում նրա հարաբերություններին իր 37-ամյա տղամարդու հետ:
«Շերը զայրացած է նրանց վրա, պատրաստ է ամբողջությամբ հանել նրանց իր կյանքից», - ասել է աղբյուրը: «Նա տարված է այս տղայի հետ ամուսնանալով եւ քննարկումների մեջ է իր փաստաբանների հետ՝ հարմարեցնելու իր կտակը՝ Էդվարդսին միակ շահառուն դարձնելու համար»:
Ինսայդերները հավելել են, որ երգչուհու եւ նրա որդիների միջեւ վեճերը սկսվել են այն բանից հետո, երբ Չազն ու Էլյան Էդվարդսին մեղադրել են հարստության որսի մեջ: Նրանց կարծիքով՝ Էդվարդսը Շերի հետ հարաբերություններ է պահպանում, որպեսզի երաժշտական ասպարեզում օգտագործի նրա հայտնիությունն ու ազդեցությունը: Սակայն Շերը հայտարարել է, որ իր երեխաները պետք է մտածեն իր երջանկության, այլ ոչ թե փողի մասին։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Էդվարդսը Փարիզում հանդիպելուց հետո ոչ մի բանի համար չի վճարել։
Այնուամենայնիվ, Շերը պնդում է, որ դա իր գործն է եւ ընտրությունը, թե ում հետ է հանդիպում:
Ինչ վերաբերում է նրանց տարիքային տարբերությանը, ապա ասում են, որ նրանց հարմար է գրեթե 40 տարվա տարիքային տարբերությունը: Շերը հեռու չէ երիտասարդ տղամարդկանց հետ հարաբերություններից, քանի որ նախկինում հանդիպել է Վել Քիլմերի եւ Թոմ Քրուզի հետ։
Ինքը՝ Շերը, նույնպես վերջերս ջնջված թվիթ է հրապարակել, որում ասել է, որ «սերը մաթեմատիկա չգիտի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ