Քլոե Քարդաշյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հուզիչ կերպով շնորհավորել է իր նախկին սիրելի՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմսոնին ծննդյան օրվա առթիվ։ Այնուամենայնիվ, ռեալիթի հեռուստաաստղի երկրպագուները կարծում են, որ նա չափից ավելի է գովաբանել մարզիկի ծնողական հմտությունները:
Քլոե Քարդաշյանն առաջին անգամ կիսվել է նորածին որդու լուսանկարներով, որոնցում ցուցադրել է նրա դեմքը։ Հիշեցնենք, որ աստղային զույգի որդին ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ Գրառման մեջ, որը Քարդաշյանը նվիրել է իր նախկին սիրելիին, նշել է, որ Թոմփսոնը լավագույն հայրն է իր երեխաների համար։ Երկրպագուները բառացիորեն հարձակվել են Քարդաշյանի վրա:
«Լավ հայրի՞կ։ Ի՞նչ կասեք այլ կնոջից փոքրիկ տղայի մասին», «Ինչպե՞ս կարող է Թրիսթանը լավ հայր լինել, եթե նա լքել է իր երեխաներից մեկին», «Քլոե, ավելի լավ է փակես քո գրառման մեկնաբանությունները», «Նա երեխա ունի մի կնոջից, որին նույնիսկ չի ճանաչում»,- հուզված գրել են հետեւորդները:
Նշենք, որ Քլոեն եւ Թրիսթանը բաժանվել են մինչեւ իրենց ընդհանուր որդու ծնվելը, իսկ հետո պարզվել է, որ մարզիկը երեխա է ունեցել մեկ այլ կնոջից։ Նրանք Թեո անունով տղա ունեն։ Սակայն բասկետբոլիստը սկզբում հերքել է իր հայրությունը, այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
Ի դեպ, չնայած երեխայի ծնունդին՝ Քլոեն չի պատրաստվում կրկին միանալ Թրիսթանի հետ (համենայնդեպս, այդպես էր թվում մինչ օրս)։ Հիշեցնենք, որ աստղերը բաժանվել են 2019 թվականին՝ բասկետբոլիստի անվերջ դավաճանությունների պատճառով։ Բացի նորածին որդուց, զույգն ունի մեկ դուստր՝ Թրուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները