Ապրիլի 6-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Սերժ Գաբյանի «Օթը Թոթը Թվանքի կոթը», կամ կարճ ասած՝ «ՕԹԹԿ» կատակերգությունը։ Ֆիլմի սյուժեում ընկած է հարուստ սփյուռքահայի կողմից կազմակերպվող գողության պատմություն, որը ինչպես նկարահանող անձնակազմն է բնութագրում՝ «ստացվում է հայավարի»։
Այս կատակերգությունում հանդիսատեսը կտեսնի մի շարք ծանոթ դերասանների, որոնցից մեկը Արսեն Գրիգորյանն է։ Դերասանը մարմնավորում է ֆիլմի առանցքային կերպարներից մեկին՝ Կյաժին, որի միջոցով հումորով ցուցադրելու է շատերիս շրջապատում հայտնի հավաքական կերպարին։
NEWS.am STYLE-ն Արսեն Գրիգորյանի հետ զրուցել է «ՕԹԹԿ» ֆիլմի, իր դերի ասելիքի ու առաջիկայում սպասվող մյուս նորությունների մասին։

Ֆիլմի վերնագիրն արդեն հետաքրքիր է, եւ առաջին հայացքից՝ ոչինչ չի հուշում սցենարի մասին,-«Վերնագիրը վերաբերում է ընդհանուր ֆիլմին․ մենք՝ հայերս, մեր բարբառներով ու տարաձայնություններով բավականին խառն ենք։ ֆիլմում տարբեր հայերի տեսակներ բախման մեջ են՝ մեծ կոնֆլիկտի մաս լինելով։ Անվանումը փոքր-ինչ բացահայտում է այդ տարաբարբառ ու մի քիչ էլ տարօրինակ խառը իրավիճակը»,-մեկնաբանում է դերասանը։
Նրա խոսքով՝ Կյաժը, որին մարմնավորում է, բոլորիս շատ ծանոթ է,-«Կյաժեր եղել են ու կլինեն։ Ելնելով այդ ծանոթ անտագոնիստական կերպարից՝ նման կատակերգության մեջ ու այդ քրեական միջավայրում Կյաժը շատ ազնիվ ու տիպիկ է նայվում։ Ի վերջո, խոսքը գնում է մաքսիմում զվարճալի եւ իրականությանը մոտ մատուցման մասին։ Կյաժի կերպարի ուժը եւ մեր՝ որպես հասարակության դժբախտությունն այն է, որ նա իրական է, հորինված չէ»։
Ինչպե՞ս ընդունեց նկարահանման առաջարկն ու, արդյոք, պահանջկո՞տ է վերաբերվում սցենարին ու նկարահանող անձնակազմին․ հարցին Արսենը պատասխանեց, որ առաջնորդվում է «Ջիգախանյանական սկզբունքով»․

«Յուրաքանչյուր դեր հետաքրքիր է խաղալ, ու ես սիրով համաձայնվում եմ, եթե իմ կարիքը կա տվյալ ստեղծագործությունում։ Իհարկե, վերը նշված բոլոր հանգամանքներն էլ կարեւոր են, այդ հարցերում պահանջկոտ եմ։ Այդ էր պատճառը, որ տարիներ առաջ հրաժարվեցի Ամերիկայում նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմում, որովհետեւ բացասական հերոսի դեր էին առաջարկում (ծիծաղում է)»։
Դերասանի խոսքով՝ «ՕԹԹԿ»-ի ռեժիսորը՝ Սերժ Գաբյանը, իրեն ոգեւորել է ֆիլմի հետ կապված իր գաղափարներով, սցենարով ու կերպարի յուրահատուկ լինելով։
«Կես վայրկյան մտածելուց հետո միանգամից համաձայնվեցի նկարահանվել։ Առհասարակ, նկարահանման հրապարակում եւ ֆիլմում շատ կարեւոր է մթնոլորտը։ Սերժ Գաբյանի շնորհիվ բոլորը՝ օպերատորը, դերասանները, նկարիչները, հագուտի դիզայները, լուսավորողները, ամբողջ ստեղծագործական թիմը պահում էր հենց այդ մթնոլորտը, որը պետք է լինի կադրում. Սա շատ կարեւոր էր ու տվեց իր լավ արդյունքը, որն արդեն կտեսնեք ֆիլմում»:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում։ Բնականաբար, հումորային նախագիծը զերծ չի մնացել տեսախցիկի առջեւ ու հակառակ կողմում գրանցված զավեշտալի դեպքերից, որոնցից մեկով Արսենը կիսվեց մեզ հետ․
«Տեսարաններից մեկում տեքստս մոռացա եւ փոխարենը բոլորովին ուրիշ բառ ասացի։ Ամբողջ ստեղծագործական թիմը սկսեց ծիծաղել, բայց ֆիլմից այդ բառը չմոնտաժվեց։ Կարծում եմ՝ հանդիսատեսը դիտելիս կհասկանա՝ որ տեսարանի ու բառի մասին էր խոսքը»։

Վերադառնալով Կյաժին ու այդ կերպարի ասելիքին՝ դերասանը հավելեց,-«Կյաժը մարմնավորում է հասարակության շատ սպեցիֆիկ մի զանգվածի՝ պոստ-սովետական կիսաքրեագեն երիտասարդության, որոնց մոտ մատերիալիստական արժեքները գերակշռում են ուրիշ մարդկանց կյանքի արժեքից։ Ֆիլմում դա, իհարկե, սատիրայի է վերածված, բայց մեսիջը քննադատական է, Կյաժը բացասական հերոս է ու իրենով ցույց է տալիս, թե կողքից ոմանք ինչպես են նայվում։ Մի խոսքով՝ Կյաժ մի եղեք։ Բայց քանի որ մենք դաստիարակչական խնդիր չունենք մեր առաջ դրված, մաքսիմում զվարճացել ենք այդ կերպարը կերտելիս, մնացածը թող հանդիսատեսը որոշի՝ կուզի կխորանա թաքուն մեսիջների մեջ, չի ուզի, պարզապես, կծիծաղա վառ կերպարի եւ իրավիճակների վրա։ Շատ ոգեվորված սպասում եմ մեծ էկրանին ֆիլմը տեսնել: նկարահանումները շատ ուրախ են անցել, ու կարծում եմ, որ նույն ուրախությունը կապրեմ այն դիտելիս»։
Բացի առաջիկա պրեմիերայից՝ դերասանը նախապատրաստվում է այլ խոշոր նախագծերի,-«Այս օրերին նկարահանվում եմ պրոդյուսերներ Սարիկ եւ Ղեւոնդ Անդրեասյանների, ռեժիսոր Արման Մարությանի «Մանյունյա» ֆիլմում։ Այն Նարինե Աբգարյանի համանուն վեպի վրա է հիմնված։ Պատրաստվում եմ իմ նոր ստենդ ափ-ին։ Կան նաեւ նոր երգեր, եւ այս տարի կլինեն նոր տեսահոլովակներ»,-հավելեց նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին