Ջենիֆեր Էնիսթոնը կիսվել է իր «վայրի եւ հիասքանչ» հիշողություններով, թե ինչպես է նա դեռահասության տարիքում ժամանակ անցկացրել Շերի տանը։
Վերջերս ամերիկյան հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս «Friends»-ի նախկին աստղը հիշել է, թե ինչպես է ընկերացել Շերի որդու՝ Չազ Բոնոյի հետ, երբ նրանք Նյու Յորքի Fiorello H. LaGuardia ավագ դպրոցում էին սովորում:
Նրա խոսքով՝ մի խումբ ընկերներ միշտ դասերից հետո գնում էին Չազի տուն, «որովհետեւ այնտեղ լավ էր»։ Նա հիշել է «շիֆոնե վարագույրներով» «գեղեցիկ պատուհանները» եւ այն փաստը, որ Rolling Stones-ից Քիթ Ռիչարդսն ապրում էր հարեւանությամբ։ «Դա ուղղակի վայրի էր եւ հիասքանչ, քանի որ մենք իրականում չէինք ճանաչում Շերին»,- ասել է Ջենիֆերը Live With Kelly And Ryan-ին։ «Մենք ավագ դպրոցում սովորող երեխաներ էինք: Պարզապես զվարճալի էր Շերի հետ ժամանակ անցկացնելը»:
Դերասանուհին խոստովանել է, որ իրենք պարբերաբար ուտում էին Շերի պատրաստած բոլոր խորտիկները, եւ նա նույնիսկ «կարող էր ուսումնասիրել» երգչուհու զգեստապահարանը։ «Այո, նա ուտելիք ուներ, Բալդուչիից, ինչպես ինքն է սիրում ասել: Եվ նա ասես մտածում էր, որ ես կերել եմ այդ ամենը », - ասել է Ջենիֆերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը12:36, 20 սեպտեմբերի
Մայրցամաքի մյուս ծայրում. Արտասահմանյան գրողները՝ Հայաստանի մասին10:30, 20 սեպտեմբերի

09:00, 20 սեպտեմբերի
Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ