«Բախելով երկնքի դռները»/Knockin' on Heaven's Door/ ֆիլմի աստղ Թիլ Շվայգերը Հայաստանում է։ Շվայգերն այստեղ է դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի հրավերով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Նշանյանը բացահայտել է գերմանացի աստղի հետ համագործակցության բացառիկ մանրամասները․

«Մենք միասին ամերիկյան մի ֆիլմում ենք նկարահանվել՝ «Hollywood&Crime»/«Հոլիվուդ եւ հանցագործություններ»/։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաեւ Միկի Ռուրկը, Ալեք Բոլդուինը, Նիք Քենոնը եւ այլ հայտնի դերասաններ։ Այնպես է ստացվել, որ մենք աշխատում ենք նույն գործակալի հետ։ Ֆիլմի ռեժիսորը Մայք Հեթոնն է, պրոդյուսերը՝ Ասկո Ակոբյանը։ Ես եւ Թիլը ծանոթացել ենք Մալյորկայում, որտեղ նրա նկարահանումներն էին ընթանում, հյուրընկալվել էի իր տանը։ Այդ ժամանակ էլ իրեն հրավիրեցի Հայաստան, խոստացել էր, որ կգար։ Մի գործ ունի, որը սկզբում ցանկանում էր նկարահանել Բուլղարիայում, բայց, կարծես, մտափոխվել է՝ այստեղ է մտածում նկարահանել։ Հիմա եկել է, որ ժամանակ անցկացնենք, նաեւ լոկացիաներ ենք փնտրում իր նախագծի նկարահանման համար, որն արվելու է իմ ընկերության՝ People of AR Production-ի հետ համատեղ»,-պատմեց Արմանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա խոսքով՝ Շվայգերն այնքան է հավանել Հայաստանը, որ մտածում է այստեղ մի հեռուստասերիալ էլ նկարահանել Netflix-ի համար։ Այսօր դերասանները եղել են Դիլիջանում, վաղը կայցելեն Գյումրի։
Դերասանը հավելեց, որ People of AR Production-ը ծրագրում է համագործակցություններ իրականացնել Գերմանիայի հետ, հանդիպումներ կունենան նաեւ Ազգային կինոկենտրոնի հետ։

Արմանի խոսքով՝ իրենք հստակ նպատակ են դրել զարգացնելու հայկական կինոարտադրությունը՝ այստեղ բերելով համաշխարհային կարեւոր նախագծեր։ Առաջիկայում կլինեն նոր ֆիլմեր, որտեղ կրկին կմասնակցեն համաշխարհայն ճանաչում ունեցող աստղեր։ Այդ մասին դերասանը խոստացավ կիսվել ավելու ուշ։


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը