Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվում է «կարմիր» գորգի արարողությամբ: Ինչպես անցած տարի, այս տարի եւս գորգը ոչ թե ավանդական կարմիր գույնի է, այլ՝ փիրուզագույն:
Այս գորգով հերթով քայլում են մրցույթի բոլոր 37 պատվիրակները: Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը րոպեներ առաջ ներկայացավ հանրությանը: Երգչուհին մջոցառման համար ընտրել է ջրահարսի կերպարը՝ արծաթագույն տոպ, որն ունի հետաքրքիր կտրվածք եւ երկար փեշով սեւ շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել են առատ զարդերն ու հավաքված մազերը։ Հաղորդավարները Բրյունետից հետաքրքրվել են նրա եվրատեսիլյան շոուի անակնկալներից, որոնք հայ երգչուհին չի բացահայտել։ Բրյունետը նշել է, որ ամեն վայրկյան հաճույք է ստանում մրցույթում իր մասնակցությունից։
«Սա ինձ համար մեծ բան է, իսկապես, հաճույք եմ ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ եմ սպասում ավելի մեծ առիթների։ Կաշխատեմ ինձ վրա եւ կանեմ լավագույնը։ Ես շատ եմ ստեղծագործում, եւ այդ ամենով կկիսվեմ ձեզ հետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները