Իսպանացի ինֆլուենսեր Պաուլա Գոնուն ցնցել եւ զայրացրել է մարդկանց այն բանից հետո, երբ բացահայտել է, որ իր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է իր ծնկի կռճիկը:
Նա նկարագրել է իր ենթադրյալ ինքնականիբալիզմի արարքը «113» փոդքասթում, որը ներկայումս ունի ավելի քան 228,000 դիտում Youtube-ում: «Ես կերա իմ սեփական մենիկսի մի կտորը», - հայտարարել է Պաուլա Գոնուն, որն ունի ավելի քան 1,48 միլիոն բաժանորդ YouTube-ու եւ 2 միլիոն հետեւորդ՝ Instagram-ում։
Գոնուն, ով նաեւ TikTok-ում ունի մոտ 650,000 հետեւորդ, պարբերաբար տարբեր թեմաներով տեսանյութեր է հրապարակում՝ նորաձեւությունից մինչեւ խոհարարություն: Սակայն ոչինչ չէր կարող համեմատվել նրա վերջին խոհարարական «սխրանքի» հետ։
Հաղորդվում է, որ Բարսելոնայի բնակչուհին ծնկի վիրահատություն է տարել վնասվածքից հետո եւ ընտրել է տեղային անզգայացում, քանի որ ցանկանում էր այդ պրոցեդուրան ուղիղ եթերում տեսնել էկրանին, հայտնում է Jam Press-ը: Պրոցեդուրայից հետո բժիշկը հարցրել է, թե արդյոք նա կցանկանա՞ իր մենիսկը տուն տանել: Բժիշկն այն դրել է փոքրիկ տարայի մեջ։
Մեկ շաբաթ անց աղջիկը կատակով խոսել է իր զուգընկերոջ հետ, որ ցանկանում է իր կռճիկը, «որովհետեւ դա իմ մի մասն էր, եւ ես ստիպված էի այն նորից դնել իմ մարմնի մեջ»: «Այնուհետեւ ես պատրաստեցի բոլոնիեզե, այն դրեցի մեջը եւ մենք կերանք»,-ասել է Գոնուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
