OnlyFans-ի աստղը խոստացել է հրաժարվել սեքսից իր ընկերոջ հետ բարդ ու դժվար բաժանումից հետո՝ ասելով, որ «ոչ մի տղամարդ» իրեն արժանի չէ:

34-ամյա Նեյլին Էշլին Instagram-ում ունի 2,5 միլիոն հետեւորդ եւ կանոնավոր կերպով շփվում է նրանց հետ, բայց չի կարող նույնը ասել իր իրական կյանքում ունեցած հարաբերությունների մասին:
Նա ճակատագրական որոշում է կայացրել, երբ նրա ընկերն ասել է, թե չի ցանկանում ընտանիք կազմել իր հետ եւ բաժանվել է, երբ նա կորցրել է երեխային։ «Ես չորս ամսական հղի էի։ Աղջկա էի սպասում», - Nude PR-ին պատմել է Էշլին, ով երկու երեխաների մայր է։
Կորուստն եւ նախկինի անկեղծ խոստովանությունը շրջել են Էշլիի կյանքը: «Այժմ այն հաճույքն ու էյֆորիան, որ ես ստանում էի սեքսից, անհետացել է», - ասել է նա:
Էշլին, ով ամսական 62,600 դոլար է ստանում OnlyFans-ից, խոստովանում է, որ իր միայնակություն կարող է դժվար լինել, քանզի բավականին բուռն խառնվածք ունի։ Բայց նա վճռական է տրամադրված, որպեսզի չխախտի այն: «Ես վախենում եմ տղամարդկանցից, ովքեր պարզապես ցանկանում են ինձ օգտագործել սեքսի համար եւ երբեք չեն ճանաչում ինձ որպես մարդ»,- խոստովանել է նա։ «Ես հավատում եմ, որ էներգիաները փոխանցվում են սեռական հարաբերության միջոցով, եւ վերջին մի քանի տարիների ընթացքում ես սեքսից հետո դատարկություն էի զգում», - շարունակել է նա: «Ես ինձ լաթից տիկնիկ էի զգում»։
Instagram-ի մոդելն ասել է, որ իր դադարը նաեւ օգնել է ճանաչել եւ ախտորոշել իր սեռական կախվածությունը: «Չէի կարողանում տանից դուրս գալ, քանի որ տանը ձեռնաշարժությամբ էի զբաղվում։ Հակառակ դեպքում ես պարզապես չէի կարող գործել», - խոստովանել է նա՝ համեմատելով իր կախվածությունը ծխելու հետ: «Դա նման էր ծխախոտի, որը ես պետք է քաշեմ... Առանց չափաբաժնի չէի կարողանում անցկացնել իմ օրը»:
Այժմ Էշլին ժամանակ է տրամադրում իր վրա կենտրոնանալու եւ լուրջ հարաբերություններ գտնելու համար: «Ինձ համար դժվար է [ժամադրությունը], քանի որ ես անմիջապես ասում եմ բոլորին, ովքեր նույնիսկ փոքր-ինչ հետաքրքրված են ինձնով, որ ես պահպանում եմ խոհեմությունը, բայց երբ մենք ընկերություն ենք անում, նրանք միշտ ավելին են ուզում», - խոստովանել է նա: «Նրանք փորձում են ինձ համոզել, որ իմ կուսակրոնության ճանապարհը կավարտվի իրենցով, որ ես չեմ կարողանա դիմակայել», - շարունակել է նա:
Չնայած մոլորվելու գայթակղությանը, Էշլին սիրում է իր նոր մոտեցումը սեքսի նկատմամբ: «Եթե ես կարողանայի հավիտյան մաքուր մնալ, ես կպահեի», - կատակել է նա: «Սա ինձ համար նոր ճանապարհորդություն է, եւ ինձ այն ավելի շատ է դուր գալիս, քան սեքսը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ13:20, 19 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբայրը հայտարարել է, որ Չարլզ III-ը նրա մահից հետո այնպես էր խոսում, «ասես վիճակախաղում հաղթած մարդ լիներ»12:38, 19 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյանին՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 միլոն դրամ. ով՝ որքան հոնորար է ստանալու Անկախության օրվա համերգի ելույթի համար12:08, 19 սեպտեմբերի
Արձակուրդն ավարտվում է, իսկ անհանգստությունը սկսվում է․ ինչո՞ւ չենք ուզում վերադառնալ աշխատանքի11:38, 19 սեպտեմբերի
Գազարի լվացում՝ լվացքի մեքենայում. բլոգերի անսովոր հնարքը զայրացրել է օգտատերերին11:17, 19 սեպտեմբերի
Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ