Դերասանուհի Օլյա Հակոբյանը երեկ շիկահեր էր, այսօր՝ կարմրահեր, վաղը, գուցե, դառնա սեւահեր, ու այսպես շարունակ։ Օրեր առաջ նա ներկայացրեց իր նոր ֆոտոշարքը, որտեղ ոճային ու թրենդային մեկ այլ կերպարում է, այնպիսին՝ ինչպիսին, սովորաբար, չի լինում ֆիլմերում։ «Ես միշտ շատ ճկուն տեսակ եմ եղել իմ մասնագիտության համար․ եթե սիրեցի կերպարս, ապա արդեն նա կթելադրի ինձ, թե ինչ է իրեն անհրաժեշտ։ Այդ դեպքում Օլյան անցնում է երկրորդ պլան»,-ասում է դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան նշեց, որ ոճափոխությունները, հիմնականում, կախված են տրամադրությունից։ «Երբեմն էլ՝ դրանց դիմում եմ որոշակի թրենդներից ելնելով։ Հիմնականում կառչած չեմ որեւէ կոնկրետ ոճից, բայց առօրյայում սպորտայինն եմ նախընտրում, համապատասխան առիթների դեպքում՝ նաեւ դասական։ Անկեղծ՝ չեմ կարող ասել՝ ինչու ոճափոխվեցի, կամ ոճափոխվեցի՞, արդյոք, թե՞ ոչ։ Գուցե, ավելի պրոֆեսիոնալ։ ֆոտոշարքերով այդ ամենը զգացվեց եւ սկսեց տեսանելի դառնալ, բայց միշտ եմ սիրել լավ հագնվել»։

Դերասանուհին հաճախ սիրում է միախառնել ոճերը․ «Օրինակ՝ չեմ զլանա բացել հայրիկիս զգեստապահարանը, եւ այնտեղից մի պիջակ ընտրել, այն համադրել մետաքսե շրջազգեստի, կոպիտ կիսաճտքավոր կոշիկների ու որեւէ հետաքրքիր գլխարկի հետ։ Մի ուրիշ օր էլ, գուցե, ոգեշնչվեմ որեւէ դասական վիպակի հերոսուհու կերպարից, հաջորդ օրն էլ երեխաներիս հետ ֆուտբոլ կնայեմ ու Ռոնալդուի շապիկով դուրս կգամ (ծիծաղում է)։ Ես խառը մարդ եմ»։
Օլյան խոստովանում է, որ որդիները եւս արդեն սկսել են խորհուրդ տալ՝ ինչ հագնել, ինչն է սազում, ինչը՝ ոչ․ «Միանշանակ, սկսել եմ նրանց մեջ տեսնել տղամարդուն հատուկ առաջին գծերը՝ «Մամա, սա ավելի սիրուն ա քեզ վրա նայվում, քան՝ մյուսը»։ Կամ՝ «Մամա, ես սիրում եմ, երբ դու սպորտային ես հագնվում, որ մեզ հետ ֆուտբոլ խաղաս»»։

Անդրադառնալով այն ոճափոխություններին, որոնց երբեք չի դիմի, դերասանուհին դժվարացավ պատասխանել, քանի որ փորձը ցույց է տվել, որ հիմա հաճախ նաընտրում է այն, ինչը նախկինում չէր ընտրի․
«Միշտ մտածել եմ, թե մանուշակագույնը, մի տեսակ, հարմար գույն չէ։ Այսօր, սակայն, պահարանիս մեծ մասը այդ երանգի մեջ է։ Մի ժամանակ սիրում էի բալագույնը, հիմա ատում եմ այդ գույնի հագուստը։ Այն միայն կրում եմ բաց երկնագույնի համադրությամբ, եթե, իհարկե, կրում եմ (ծիծաղում է)»։
Посмотреть эту публикацию в Instagram
Օլյային քննարկում են ոչ միայն ոճային առումով։ Որքան էլ փակ է պահում անձնականը, դերասանուհու անվան շուրջ հաճախ են պտտվում խոսակցություններ այն մասին, որ նրա կյանքում կա տղամարդ։ Օլյան թեման չցանկացավ մեկնաբանել, բայց հետաքրքրվեցինք՝ ինչպիսի հատկանիշներ է կարեւորում տղամարդու մեջ։
«Իհարկե, առաջնահերթ պետք է լավ մարդ լինի, գրագետ, հաճելի զրուցակից, այնքան վստահ լինի սեփական ուժերի վրա, որ կնոջ հաշվին չինքնահաստատվի։ Իմ կողքին չի կարող լինել թույլ, անողնաշար, առանց ընկեր, առանց սկզբունք, տեսակ չունեցող տղամարդ։ Կան, իհարկե, այլ գծեր էլ, որոնք չեմ ընդունում»,-հավելեց դերասանուհին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը