Ֆրանսահայ ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը 2018 թվականի Կաննի քննադատների շաբաթին մեծ աղմուկ էր բարձրացրել Մարսելում իր դեբյուտային՝ «Շեհերազադե» գեղարվեստական ֆիլմով, որը պատմում է երիտասարդ մարմնավաճառի եւ նախկինում կալանավորված անչափահասի հարաբերությունների մասին, ով դառնում է նրա կավատը, հայտնում է Deadline-ը։
Մառլինն այս տարի վերադառնում է Կանն իր երկրորդ գեղարվեստական ֆիլմով՝ «Սալեմ»-ով, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Շեհերազադե»-ն, այնպես էլ այս ֆիլմը փաստագրական մոտեցմամբ ներկայացնում է Մարսելի տխրահռչակ, հանցագործ եւ աղքատ թաղամասերի իրականությունը, սակայն տարբերվում է նրանով, որ Մառլինը ֆանտազիայի մի շերտ է ավելացրել պատմությանը:
«Ես ոչինչ չեմ հորինում իմ ցուցադրածում, բայց միեւնույն ժամանակ այս ֆիլմը երեւակայության գործ է։ Դա երազային ու ֆանտաստիկ հատկանիշներով այլաբանություն է»,- ասել է նա։
Ֆիլմը Կոմորացի դեռահաս Ջիբրիլի մասին է, ով առնչվում է մրցակից տարածքում ապրող գնչուհի աղջկա հետ։ Երբ նա հղիանում է, Ջիբրիլը սկզբում խնդրում է նրան աբորտ անել՝ վախենալով, որ իրենց հարաբերությունները լարվածություն կբորբոքեն տեղական ավազակախմբերի միջեւ: Հետո նա ակամայից դառնում է ընկերոջ սպանության մեղսակիցը, ով անիծում է նրան՝ նրա գրկում մահանալիս: Վնասվածքի ենթարկված Ջիբրիլը գալիս է այն եզրակացության, որ իր չծնված երեխան ունի բուժիչ ուժ, որը կփրկի իրեն եւ իր ողջ շրջակայքը սպասվող աղետից: Բանտում եւ հոգեբուժարաններում եւ այնտեղից դուրս նա վերամիավորվում է իր դստեր հետ՝ նրան եւս կլանելով իր կարողությունների մոլուցքով:
«Երեխան մտնում է հոր ներաշխարհ. դա փոխանցվում է նաեւ նրան: Փոխանցումը ֆիլմի առանցքային բառն է»,-ասում է Մառլինը:
Ռեժիսորն օգտագործել է իր մանկության փորձը՝ դստեր վրա Ջիբրիլի ազդեցությունը նկարագրելու համար, բայց նաեւ նշել, որ այս պատմությունը հատում է իրականության եւ երեւակայության սահմանը: «Ես ուզում էի հանդիսատեսի մեջ կասկածի սերմ ցանել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է: Ես փնտրում էի այս երկիմաստությունը տարօրինակի եւ հրաշալիի միջեւ»:
«Գաղափարն այն էր, որ ֆիլմը մի քիչ նմանվի վավերագրության: Եթե անգամ այն շեղվեր դեպի ֆանտաստիկա, ես ուզում էի, որ այն հիմնված լիներ իրականության վրա»,-ասել է հայկական ծագում ունեցող ռեժիսորը,-«Մարսելը ներգաղթի քաղաք է։ Բոլորն էլ օտար ծագում ունեն, եւ մենք մեծանում ենք այս մշակութային բազմազանությամբ»,-ավելացրել է նա:
Ինչպես «Շեհերազադե»-ում, այնպես էլ այս ֆիլմում ներառված է սիրողական դերասանական կազմ: Մառլինը 10 ամիս է ծախսել՝ ամբողջ Մարսելից հավաքագրելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների, իսկ հետո, եւս հինգ ամիս, փորձեր արել եւ դերերը բաշխել նրանց միջեւ։
«Ես անմիջապես չկողմնորոշվեցի դերերի հարցում․ սեմինարներ արեցի, որտեղ մենք ծանոթացանք միմյանց հետ եւ խաղացինք տարբեր տեսարաններ՝ տեսնելու, թե ովքեր կարող են մարմնավորել առանցքային հերոսներին: Սա եւ՛ համատեղ աշխատանք է, եւ՛ զուտ՝ գեղարվեստական։ Հենց դա է ինձ հետաքրքրում ֆիլմում։ Դա ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Այս հիբրիդային մոտեցման կիրառումը եղել է ֆիլմի գլխավոր նպատակներից մեկը»,-ասել է ռեժիսորը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային