Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանի գեղեցիկ ու հմայիչ արտաքինի ներքո թաքնված է նաեւ նրա ներքին ներդաշնակությունը, որը դերասանուհին երկար տարիներ է, ինչ բացահայտել է յոգայով զբաղվելու շնորհիվ։ Լիլիթը նշում է՝ իր արտաքին ու ներքին բոլոր գործողություններն առաջնահերթ ուղղված են առողջության պահպանմանը, որը մեծ դեր ունի ինչպես մարդու ինքնազգացողության, այնպես էլ ինքնավստահության ու ներաշխարհի վրա։ NEWS.am STYLE-ի STYLE Beauty խորագրում զրուցել ենք Լիլիթ Հարոյանի հետ՝ պարզելու հոգու ու մարմնի ներդաշնակության նրա գաղտնիքները։
Արտաքին տեսքը ներսի արտացոլանքն է․ մարդուն նայելիս, կարող ենք ասել՝ արդյոք նա ներքուստ հանգիս՞տ է, թե՞ հակառակը, ինքնավստա՞հ է, թե՞ ոչ, ասում է Լիլիթը։ «Ինձ մոտ կա մի օրենք՝ ես ամեն օր մի բան անում եմ իմ մարմնի համար, ինձ համար առաջնայինն առողջությունն է։ Քանի դեռ այն ունենք, մենք չենք մտածում դա պահպանելու մասին, բայց հենց կորցնում ենք, միանգամից սկսում ենք գնել թանկարժեք դեղամիջոցներ եւ այլն։ Սա հասկանակով՝ ես ամեն օր հոգ եմ տանում իմ մարմնի մասին՝ ոչ պակաս, քան 40 րոպե՝ կլինի դա մարմնամարզություն, քայլել, պար, թե յոգայի ֆիզիկական դիրքեր, որոշում եմ ինքս։ Ինչ վերաբերում է հոգեկան հանգստությանը՝ այդ ուղղությամբ եւս աշխատում եմ՝ կրկին ամեն օր դրան ժամանակ տրամադրելով։ Ինձ օգնում են պարը, մերսումները, գրելը, դրական մտածողություն ունեցող մարդկանց հետ շփվելը, եւ, առհասարակ, ինքս ինձ հետ շփումն ու ինքնաճանաչողությունը»։

Լիլիթը հավելում է՝ ինքն ամեն օր զբաղվում է մենտալ ու էմոցիոնալ առողջությամբ․
«Գաղտնիքներից մեկը նաեւ օրվա մեջ որոշակի ժամանակ առանց հեռախոս մնալն է։ Փորձում եմ պահի մեջ մնալ։ Օրինակ, եթե ընկերներիցս մեկի հետ դուրս եմ եկել զբոսանքի, մոռանում եմ աշխարհում մյուս բաների մասին։ Եթե աշխատում եմ, ուրեմն կենտրոնացումս միայն հաճախորդիս վրա է։ Սա շատ օգնում է, որպեսզի էներգիա չկորցնեմ եւ վայելեմ կյանքի ամեն մի պահը»։
Դերասանուհին նշում է՝ երբեմն հաճախում է նաեւ մարզասրահ, բայց ամեն պարագայում լսում է սեփական մարմնին ու փորձում հասկանալ ինքն իրեն։
«Եթե էներգետիկ շատ բարձր մակարդակի վրա չեմ լինում, այդ օրը ավելի հանգիստ եմ փորձում մնալ։ Մենք՝ կանայք, ունենք ցիկլ, եւ պետք է անել ամեն ինչ ըստ մեր ֆիզիկական վիճակի, բայց կարեւոր է սա տարբերակել ալարկոտությունից»,-շեշտում է նա։

Լիլիթը դիետաների, առհասարակ, չի հետեւում, սնվում է ինտուիտիվ։
«Երբ ինչ-որ բան եմ ուտում, հետեւում եմ դրանից հետո իմ զգացողությանը։ Եթե զգում եմ, որ էներգիայով լցվեցի, կամ՝ թեթեւություն մարմնումս, նշանակում է՝ տվյալ սնունդն ինձ համար լավ է։ Եթե ծանրություն եմ զգում կամ քնելու ցանկություն, դժվարամարսություն, ուրեմն՝ այդ սնունդն ինձ համար չէ։ Առհասարակ, բոլորին խորհուրդ եմ տալիս ինտուիտիվ սնվել։ Ինդիվիդուալ մոտեցումը եւս շատ կարեւոր է, քանի որ մարդիկ տարբեր են եւ ունեն տարբեր սննդակարգի կարիք։ Մենք շատ ենք սովորել դրսի ինֆորմացիային հենվել, բայց ամենալավ հենման կետը հենց մեր ներսի զգացողությունն է։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է այն զգացողությունը, որը ես ունենալու եմ այդ սնունդն ընդունելուց հետո։ Օրինակ, եթե ես գիտեմ, որ պիցցա ուտելուց հաճույք եմ ստանում, բայց հետո ծանր է նստելու ինձ վրա, ես դա չեմ ուտի»։
Դերասանուհին իր դեմքին էլ մոտենում է այնպես, ինչպես մարմնին՝ գրեթե չի դիմահարդարվում ու սիրում է ամեն մի դիմագիծը։

«Երբեք չեմ ունեցել այնպիսի վիճակ, երբ տնից առանց դիմահարդարվելու չցանկանամ դուրս գալ, բայց ավելի երիտասարդ տարիքում եղել է, որ մի փոքր ավելի շատ դիմահարդարվեմ՝ չգիտակցելով, որ բնականն ավելի գեղեցիկ է։ Քանի որ հեռուստատեսության ոլորտում եմ աշխատել, բնականաբար, առատ գրիմ եմ ունեցել դեմքիս, հատկապես, երբ «Բարի լույս» ծրագիրն էի վարում, ամեն օր շպարված էի լինում։ Կարեւոր է հասկանալ, թե ինչու ենք մենք շպարվում։ Ես, օրինակ, երբ սկսում եմ շպարվել, հասկանում եմ, որ կամ հեռուստատեսությունն եմ կարոտել, կամ ինչ-որ փոփոխություն եմ ուզում, կամ էլ դրան որպես արվեստ եմ մոտենում, որովհետեւ ինձ համար դեմքին նկարելը նույնն է, ինչ թղթին նկարելը։ Իհարկե, շպարվում եմ նաեւ առիթներին, եւ կարծում եմ՝ դիմահարդարվելը յուրաքանչյուրի ընտրությունն է, բայց կարեւոր է նաեւ ընդունել մեզ այնպիսին, ինրպիսին կանք»։

Ըստ Լիլիթի՝ գեղեցկության ընկալումը համեմատության արդյունքում է ծնվում․ «Մենք համեմատության մեջ ենք մեզ գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ համարում։ Եթե մարդը միայնակ լիներ աշխարհում, չէր հասկանա՝ գեղեցիկ է, թե ոչ։ Կարեւոր է ինքդ քեզ ընդունելն ու ներաշխարհիդ հետ աշխատելը։ Երբ կարողանանք մեր ներսում հասնել ներդաշնակության, դա կարտացոլվի նաեւ դրսից, քանի որ գեղեցկությունը հարաբերական է։ Պետք է հասկանալ նաեւ, թե ինչու ենք ուզում լինել գեղեցիկ։ Մարդիկ, սովորաբար, սեր են ցանկանում, եւ հաճախ իրենց թվում է, որ եթե լինեին այսպիսին կամ այնպիսին, ապա ավելի շատ կսիրեն իրենց․․․»։

Ներդաշնակ լինելու համար հաղորդավարուհին կանանց խորհուրդ է տալիս անցնել ինքնաճանաչողության միջով, աշխատել սեփական էմոցիաների հետ, իմանալ իրենց բոլոր կողմերն ու փորձել կատարելագործվել,-«Նաեւ խորհուրդ կտամ աշխատել ինքնագնահատականի շուրջ եւ կենտրոնացումը բերել դեպի այն ստեղծագործությունը, որը մենք կարող ենք անել՝ զբաղվել սիրած գործով եւ ֆինանսապես լինել անկախ»։
Լիլիթն այս պահին Բալիում է։ Ինչ վերաբերում է եթերային առաջարկներին, նրա խոսքով՝ որոշ ծրագրեր դեռեւս քննարկման փուլում են, իսկ մինչ այդ՝ եթերային դադարը փորձում է լրացնել Instagram-ում՝ հետեւորդների հետ կիսվելով մարմնի ու հոգեկան առողջության իր փորձառությամբ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլիթ Հարոյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ