Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թըրները. 1980-ականներին փոփ-հսկա դարձած ռոքնռոլի աստղը մահացել է 83 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո։
Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ 2016 թվականին նրա մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ, իսկ 2017 թվականին նրան երիկամի փոխպատվաստում են արել։
Թըրները ուժեղացրել է սեւամորթ կանանց դերը ռոքնռոլում՝ սահմանելով երաժշտության այդ դարաշրջանն այն աստիճանի, որ Միք Ջագերը խոստովանել է, որ իր բեմական կերպարի ստեղծման հարցում ոգեշնչվել է երգչուհու եռանդուն կենդանի կատարումներից։
Երկու տասնամյակ իր ամուսնու՝ Այք Թըրների հետ աշխատելուց հետո, նա ընտրեց սոլո կարիերան եւ մի քանի անկումային մեկնարկից հետո դարձավ 1980-ականների փոփ խորհրդանւշներից մեկը՝ իր Private Dancer ալբոմով։ Նրա կյանքը նկարագրված է երեք հուշերում, կենսագրականում եւ 2021 թվականին՝ Թինա վավերագրական ֆիլմում։
«Թինա Թըրները՝ «Ռոքնռոլի թագուհին», այսօր 83 տարեկանում խաղաղությամբ կյանքից հեռացավ Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա հետ աշխարհը կորցրեց երաժշտական լեգենդին եւ օրինակին»,-ասվում է աստղի խոսնակի հայտարարության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
