«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հետ նայելով գալիքին․ Երեւանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը

16:33, 14 հունիսի

Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Ինչպես ամեն տարի՝ միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ այլ կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաեւ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան։ Հատուկ հյուրերից են նաեւ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցեւոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։ 

353862701_6406307176103329_2887248072520065092_n.jpg (76 KB)

«20 տարի առաջ, երբ մենք փորձում էինք բացել այսպիսի փառատեն, մեր կողքին ոչ ոք չկար։ Վերջապես հայտնվեցին մեկ-երկուսը, եւ մենք համարձակվեցինք ստեղծել այն։ Այսօր այնցել է 20 տարի, եւ մենք ունենք եւ կինո՝ երիտասարդների բուռն մասնակցությամբ, եւ լուրջ փառատոն, եւ լուրջ մշակույթ։ Շնորհակալություն այն բոլոր բարեկամներին, որոնք փառատոնի կողքին կանգնած են, ԿԳՄՍ նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին»,-այսօր՝ հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը։ 

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պատիվ է արդեն 5-րդ տարին փառատոնի կողքին կանգնելը,-«Ես շատ ուրախ եմ, որ այս տարի փառատոնն իր մասշտաբներով աճում է։ Վստահաբար կինոյի սիրահարները կհաճախեն այս իրողությանն այն տրամադրությամբ, որով, որ այն, սովորաբար, անցնում է։ «Ոսկե ծիրանը», վստահաբար, այս քաղաքի ամենակարեւոր իրադարձություններից է, եւ Երեւանի քաղաքապետարանի համար մեծ պատիվ է կանգնել փառատոնի կողքին»,-իր խոսքում հավելեց նա։

Այս տարի նշվում է ոչ միայն «Ոսկե ծիրան»-ի 20, այլեւ՝ հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

«Ոսկե ծիրանի» բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադեւոսյանը։ 

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։  

«Ոսկե ծիրանն» այս տարի կընթանա «Հետ նայելով գալիքին» խորագրի ներքո։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search