Պրեմիեիրաներ ու հետաքրքիր իրադարձություններ, որոնք առաջարկում ենք բաց չթողնել այս շաբաթ։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է հետեւյալը․
Հունիսի 20. Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1․ Կոլաժ-ներկայացում` բաղկացած 6 հատվածից։ Մուտք գործիր Բաբելոն շոուի առեղծվածային տիրույթ, որը լի է մութ ու գրավիչ գաղտնիքներով: Աշխարհի հնագույն արարումից մինչեւ նախանձի ահարկու լեգենդներ․ այս թատերական ներկայացումը ինքնին ինտրիգ է: Պատրաստվիր հմայլվել առեղծվածներով, որոնք թաքնված են մակերեսի տակ: Ներկայացման հեղինակ՝ Հարություն Հովհաննիսյան, դերակատարներ՝ Անդրանիկ Միքայելյան, Հարություն Հովհաննիսյան։ Հասցե՝ Սախորովի հրապարակ, Պուշկին 2 / 2-րդ հարկ, Բաբելոն թատրոն։ Ներկայացման սկիզբը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ։
Հունիսի 21. Հին Անի մյուզիք հոլլում ելույթ կունենա էներգիայի անսպառ աղբյուր ունեցող երգչուհի Սոնան: Ըստ կազմակերպիչների՝ երեկոն խոստանում է լինել ամենատպավորիչը։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 14 000 եւ 18 000 դրամ։
Հունիսի 22. Հայաստանի պետական կամերային նվագախումը եւ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում են Frammenti Canzoni Italiane իտալական երգերի երեկոն՝ իտալացի անվանի սաքսոֆոնահար/դիրիժոր Ֆեդերիկո
Մոնդելչիի եւ տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 7000 դրամ։ Մինչեւ 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Հունիսի 23. Համազգային պետական թատրոնը հրավիրում է դիտելու «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը։ Հեղինակ՝ Սառա Նալբանդյան, բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան, դերերում՝ Նարիներ Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գեւորգյան։ Սա վավերագրական ներկայացում է՝ դերակատարների հուշերի հիման վրա: Ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում եւ մութ ու ցուրտ Երեւանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։
Հունիսի 24. Ամենագունավոր փառատոնի սիրահարներն այս շաբաթ կարող են այցելել Megamall-ի բացօթյա ավտոկայանատեղի, որտեղ տեղի կունենա Yerevan Color Festival 2023-ը։ Միջոցառումը կսկսվի 17:00-ին։ Երաժշտական մասն ապահովելու են DJ Jokey-ը, DJ Mill-ը, DJ Drred-ը։ Մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Տոմսերի արժեքը՝ 3500 դրամ։
Հունիսի 24. Հետաքրքիր երաժշտական իրադարձություն է սպասվում նաեւ Գյումրիում։ Գյումրու մարզամշակութային կենտրոնում՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Project LA խմբի մեծ համերգը, որի ընթացքում կհնչեն խմբի սիրված երգերն ու մշակումները։ Տոմսերի արժեքը՝ 8000 եւ 9000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության