Նոր հետազոտությունը բացահայտել է երեք գործոն, որոնք նպաստում են «հիանալի սեքսին»։ Միսսուրիի համալսարանի գիտնականները հարցազրույց են անցկացրել տարբեր տարիքի, ծագման եւ սեռական կողմնորոշման 78 սեռական ակտիվ մասնակիցների հետ՝ պարզելու, թե ինչն է սեռական փորձը դարձնում միջինից բարձր:
«Մի օր ընկերս ինձ հարցրեց. «Ի՞նչ է ընդհանրապես լավ սեքսը: Ի՞նչ է հիանալի սեքսը: Կա դրա չափանիշ կա՞»: Սա ստիպեց ինձ սկսել փնտրել, եւ ես հայտնաբերեցի, որ մենք իրականում պատասխան չունենք», - PsyPost-ին ասել է գլխավոր հեղինակ Ալիսիա Մ. Ուոքերը՝ Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ասիստենտ:
«Ես մտածում էի, թե արդյոք մարդիկ կիսում են հիանալի սեքսի սահմանումը: Այն, ինչ դուք համարում եք հիանալի սեքս, նույնպես հիանալի սեքս է ուրիշի համար: Ուստի որոշեցի ուսումնասիրել եւ պարզել»:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը համաձայն է, որ օրգազմը, զգացմունքային կապը եւ քիմիան նպաստում են «հիանալի սեքսին»: Մասնակիցների մեծ մասն ասել է, որ օրգազմն իրենց սեռական փորձի կարեւոր տարրն է։ Ոմանք կենտրոնանում էին սեփական օրգազմի վրա, մյուսները փոխադարձ օրգազմը համարում էին հիմնական բաղադրիչ։ Որոշ կանայք նույնիսկ մի քանի օրգազմի կարիք ունեին՝ «հիանալի» սեքս համարվելու համար:
Սակայն 20 մասնակից օրգազմն անհրաժեշտ չի համարել սեքսը «գերազանց» անվանելու համար։
Զգացմունքային կապը, թեեւ ավելի դժվար է սահմանել, բայց բացառիկ սեքսի երկրորդ կարեւոր գործոնն էր: Շատ մասնակիցներ համոզված նշել են, որ հուզական կապը կարող է գոյություն ունենալ առանց ռոմանտիկ սիրո, սակայն ութ մասնակից հատուկ նույնացրել է հուզական բաղադրիչը սիրո հետ: Ընդ որում, 16 մասնակից գերազանց սեքսի համար զգացմունքային կապ չի պահանջել։
Հետազոտողները նշել են, որ այդ կարծիքների մեջ կային հստակ գենդերային տարբերություններ, որոշ կանայք առաջնահերթ են համարում զգացմունքային կապը, քան ֆիզիկական բավարարվածությունը:
Մեկ այլ վերացական, բայց կարեւոր գործոն «հիանալի սեքսի» մեջ քիմիա է։ Թեեւ քիմիան անխուսափելի է, սակայն, ըստ ամենայնի, պահանջում է զգացմունքային ու ֆիզիկական արձագանք, որը «կա՛մ ունես, կա՛մ չունես»:
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն տարրերը, որոնք նպաստում են բավարարված սեռական փորձին, շատ տարբեր են, քանի որ «հիանալի սեքսը» դժվար է սահմանել:
Պատասխանների լայն շրջանակը եւ դժվար ճանաչելի գործոնները ցույց են տալիս այն փաստը, որ սեռական փորձառությունները խիստ անհատական են եւ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել յուրաքանչյուր զուգընկերոջ կողմից: «Ձեր պատկերացումն այն մասին, թե ինչն է սեքսը հիանալի դարձնում, կարող է տարբերվել ձեր զուգընկերոջից», - ասել է Ուոքերը: «Քեզ համար լավ սեքսը կարող է միջակ կամ նույնիսկ վատ լինել քո զուգընկերոջ համար: Մենք այս մասին չենք խոսում միմյանց հետ, բայց պետք է: Որքան շատ բաց խոսենք մեր սեռական կարիքների ու ակնկալիքների մասին, այնքան ավելի հավանական է, որ մեր փորձը համընկնի մեր սպասումների հետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը