Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Ուզում եմ ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2027»-ում»․ 9-ամյա Վլադ Բաղդասարյանը՝ Վրաստանում անցկացված միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

12:08, 1 օգոստոսի

Վրաստանում կայացած Orange Kobuleti միջազգային մրցույթ-փառատոնում հայ մասնակիցը՝ 9-ամյա Վլադ Բաղդասարյանը, վոկալի մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ 

Ամենամյա այս իրադարձությունն անց է կացվում 1981 թ-ից եւ կազմակերպվում է Քոբուլեթիի Հանրային հեռուստաընկերության կողմից։ Մրցույթ-փառատոնի նպատակն է տարբեր ազգերի ներկայացուցիչների շնորհիվ բացահայտել մշակույթների բազմազանությունը։ Միջոցառումն անցկացվել է հուլիսի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում եւ ընթացել է ոչ միայն վոկալի ու պարի շրջանակում, այլեւ ընդգրկել արվեստի մյուս ճյուղերը։ Մրցութային օրը եղել է հուլիսի 22-ը, որի շրջանակում հայ պատանին կատարել է Կարինա Առուստամյանի Colors of Your Dream երգը, որով երգչուհին ներկայացրել էր Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում։ Երգի ընտրությունը պատահական չի եղել։ Այս եւ մրցույթի մյուս մանրամասների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Վլադի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от VLAD singer (@vlad_baghdasaryan)

Վլադն Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սան է։ Փոքրիկ երգչի մասնակցությունը եղել է վոկալի ուսուցչուհու՝ Արուս Վանյանի խորհրդով։ Վլադի մայրիկը՝ Լուսինե Շահբազյանը, նշեց, որ որդու առաջին հորիզոնականը որքան հաճելի, նույնքան էլ անսպասելի է եղել՝ հաշվի առնելով այն փաստը, որ տղան վոկալի պարապմունքների հաճախում է ընդամենը մեկ տարի, բացի այդ՝ ժյուրիի կազմի նախագահն ազգությամբ թուրք էր։ 

358328327_1407564556480459_4232230879276661439_n — копия.jpg (79 KB)

«Շատ մեծ տպավորություններով եմ վերադարձել մրցույթից»,-կիվեց Վլադը՝ անկեղծորեն հավելելով,-«Մինչ բեմ բարձրանալը, սակայն, մի փոքր վախ կար իմ ներսում, բայց հենց բարձրացա բեմ, դա անցավ։ Ճիշտն ասած՝ մտածում էի լավ հորիզոնական զբաղեցնելու մասին, բայց չէի պատկերացնում, որ կլինեմ հենց առաջին տեղում, քանի որ բեմի վրա փորձի հնարավորություն չէի ունեցել մինչեւ ելույթս»։

358334137_1025914308679475_331642065166911714_n.jpg (51 KB)

Երգը, որով Վլադը ներկայացել է մրցույթին, ընտրել են վոկալի ուսուցչուհու հետ։ Ընտրությունը ոգեւորել է երգչին, քանի որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն իր առաջնային երազանքներից է,-«Ընտրել ենք այս երգը, քանի որ այն իմ ամենասիրելի մրցույթից է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ից, բացի այդ՝ ունի բարձր նոտաներ, ու ես հենց այդպիսի երգով էի ցանկանում ներկայանալ, որպեսզի եւ ցույց տայի վոկալային տվյալներս, եւ բարձր տրամադրություն հաղորդեի հանդիսատեսին, ինչը, կարծես, ստացվեց»,-ասաց Վլադը, որն առանձնահատուկ փայլով է խոսում «Եվրատեսիլ»-ի մասին,-«Երբեմն գիշերը՝ երբ քնում եմ, երազումս տեսնում եմ, որ ես եմ ներկայացնում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում (ժպտում է)։ Հետո անընդհատ սկսում եմ այդ մասին մտածել։ Այդ հետաքրքրությունն ինձ մոտ առաջացավ, հատկապես, Մալենայի մասնակցությունից ու հաղթանակից հետո, բայց այդ ժամանակ դեռ վոկալով չէի զբաղվում։ Հիմա ուզում եմ կատարելագործվել, որպեսզի ներկայացնեմ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2027»-ում»։

358341495_268944705843534_7633566300924411037_n.jpg (66 KB)

358875791_3642101456004161_6608532774403539022_n.jpg (92 KB)

Բացի երգից՝ Վլադն արդեն 4 տարի է՝ հաճախում է դաշնամուրի դասընթացների, երգում է Մանուել Օհանյանի երգչախմբում, մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան՝ պատանի կոմպոզիտորների մրցույթ-փառատոնին՝ ստանալով մրցանակ, ունի նաեւ հեղինակած ստեղծագործություն, որը կոչվում է «Անձրեւի պարը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Shahbazyan (@lusineshahbazyanofficial)

Այսօր տղայի երազանքներից է ոչ միայն «Եվրատեսիլ»-ը։ Ասում է՝ իրեն տեսնում է բեմում, ցանկանում է դառնալ երգիչ, վոկալի ուսուցիչ եւ պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։

358336779_213411974663635_5777628572204112663_n.jpg (83 KB)

358332658_992267138472285_5982448605407698416_n.jpg (48 KB)

358336209_649027600271143_6835194414100596078_n.jpg (61 KB)

358342765_285445564137925_3091218067422936352_n.jpg (66 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search