Ներաճած մազերը շատ կանանց ծանոթ խնդիր է: Երբ բախվում եք ներաճած մազերին, դիմադրեք դրանք դուրս հանելու գայթակղությանը, քանի որ կարող եք մազերն ավելի խորը մղել մաշկի մեջ կամ բակտերիաներ տարածել ծակոտիներում՝ առաջացնելով վարակ: Ահա մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ լուծել այդ խնդիրը:
Հաճախակի շերտազատեք
Ներաճած մազերը կարող են առաջանալ, երբ մազի ֆոլիկուլը խցանվում է մաշկի մահացած բջիջներով: Սա կարող է հանգեցնել մազերի կողային աճի, սակայն կանոնավոր շերտազատումը (շաբաթը մեկ անգամ) կօգնի կանխել մաշկի մահացած բջիջների կուտակումը մաշկի մակերեսին: Ընտրեք շերտազատող միջոցներ, որոնք պարունակում են թթուներ եւ հատիկներ, որոնք շատ արդյունավետ են ֆոլիկուլները խցանող մեռած բջիջները լուծելու համար:
Մտածեք սափրելու այլընտրանքներ
Ածելիով սափրելը ներաճած մազերի հիմնական պատճառն է, քանի որ «երբ մազերը աճում են, դրանք ավելի սուր եզրեր են ունենում եւ հեշտությամբ կարող են խրվել մաշկի մեջ»: Էպիլյացիան ավելի քիչ հավանական է, որ հանգեցնի այս խնդրին: Եթե դուք հոգնել եք ցավի մասին մտածելուց եւ պատրաստ չեք ինքներդ անել դա, փոխարենը փորձեք զգայուն էպիլյացիայի կրեմ:
Սափրել ճիշտ ուղղությամբ
Մազերի աճի հակառակ ուղղությամբ սափրելը նշանակում է, որ յուրաքանչյուր մազ կտրված կլինի ավելի սուր անկյան տակ եւ, հետեւաբար, ավելի հավանական է, որ աճի մաշկի մեջ: Հիշեք սափրվել մազերի աճի ուղղությամբ:
Ինչու է կարեւոր սափրվելուց հետո խնամելը
Կան բազմաթիվ միջոցներ «սափրվելուց հետո» օգտագործելու համար, որոշները լավն են, որոշները՝ ոչ այնքան: Լավագույններից է Skin Doctors Ingrow Go-ն, որը պարունակում է ացետիլսալիցիլաթթու, որն ունի հակաբորբոքային ազդեցություն եւ գլիկոլաթթու։ Այն կօգնի լուծարել մաշկի մահացած բջիջները դերմիսի մակերեսից եւ կանխել խցանված ծակոտիներն ու ներաճած մազերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)