Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

Հայաստանյան արտադրության Մոգական հատուկ ֆիլմը ներկայացնում է «ցնցող» հնարքներ եւ հիպնոսացում

16:49, 9 օգոստոսի

Ամերիկահայ գրող, կինոռեժիսոր և հրաշագործ Կարին Հովհաննիսյանը կատարել է իր մոգական հատուկ ֆիլմի՝ «Քարտերի քաղաք»-ի անակնկալ, անվճար թողարկումը։ Ֆիլմի առաջին արձագանքները հռչակում են 32 րոպե տեւողությամբ ֆիլմը իբրև «տարվա լավագույն մոգական հատուկ ֆիլմը» (LA Weekly) իսկ դրա ստեղծողին իբրև «Նոր տեսակի հրաշագործ՝ փիլիսոփայական, բանաստեղծական, պրովոկատիվ։ Մեր ժամանակների տեսլական կրող նորահայտ ստեղծագործող»։ (The Jerusalem Post):

Լինելով հավասարաչափ ճամփորդական շոու, մոգական հատուկ և էքսպերիմենտալ ֆիլմ՝ «Քարտերի քաղաք»-ը դիտորդին հրավիրում է միանալու Հայաստանի մայրաքաղաք Երևանի շրջագայությանը։ Բայց այն սովորական շրջագայություն չէ։ Լոս Անջելեսում ծնված, բայց մանկուց Երևանում ապրած Հովհաննիսյանը հետևում է ոչ թե քաղաքի ճարտարապետությանն ու խոհանոցին, այլ գաղտնիքներին, խորհրդանիշներին, սնահավատություններին և «ճակատագրի» առեղծվածային գաղափարին, որը հայերեն բառն է «destiny»-ի համար, որը բառացիորեն թարգմանվում է «ճակատի գրվածքը»։

Մինչ Հովհաննիսյանը բացահայտում է քաղաքի գաղտնիքները՝ նա դրանցից ոգեշնչված ինքնատիպ հնարքներ է ստեղծում և ներկայացնում։ Ֆիլմի ընթացքում նա մտքեր է կարդում, սուրճի բաժակների մեջ բախտ է գուշակում և կենդանի հանդիսատեսին հիպնոսացնում է։ «Քարտերի քաղաք»-ը կարող եք դիտել hovannisian.com/cityofcards կայքում։

 

Կարին Հովհաննիսյանը, գրող, ռեժիսոր և հնարագետ է, ով ապրում է Երևանում։ Նա «Գերդաստան Ստվերաց» գրքի հեղինակն է և գրել է The New York Times-ի, Los Angeles Times-ի և The Atlantic-ի համար։

Կարինի ֆիլմերը ներառում են «1915»-ը (2015թ.), որն արժանացել է Հայաստանի գլխավոր կինոմրցանակի, «Ես մենակ չեմ»-ը (Տորոնտոյի միջազգային կինոփառատոն, 2019թ.), որը ներառվել է Եվրոպական կինոմրցանակների պաշտոնական ընտրանիում, եղել է IDA մրցանակի հավակնորդ և AFI Fest-ի և DOC NYC-ի հաղթող, «Ճշմարտությունից իշխանություն»-ը (Թրայբեքա կինոփառատոն, 2020թ.); և «Չտեսնված հանրապետություն»-ը (Ոսկե ծիրան, 2022թ.)։ Նա իր ֆիլմերը արտադրում է Avalanche Entertainment ֆիլմարտադրության ընկերության միջոցով, որը համահիմնադրել է Ալեք Մուհիբյանի հետ։

Նրա առաջիկա ֆիլմերը՝ «Nowhere»-ը և «Քարտերի քաղաք»-ը, ինչպես նաև «Մոգական պատմություններ»-ի շարքը, արտացոլում են նրա նոր աշխատանքները որպես հրաշագործ և հիպնոտիստ։ Իմացեք ավելին նրա աշխատանքի մասին և բաժանորդագրվեք «Մոգական պատմություններ»-ին hovannisian.com կայքում։

Կարինը նաև Creative Armenia արվեստի հիմնադրամի և Artbox ինկուբատորի հիմնադիրն է, որի միջոցով նա բացահայտում, զարգացնում և խթանում է նորահայտ արվեստագետներին։

«Քարտերի քաղաք»-ի ռեժիսոր, սցենարիստ և խմբագրիչն է Կարին Հովհաննիսյանը։ Արտադրողներ՝ Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան։ Համարտադրող՝ Անուշ Տեր-Խաչատրյան։ Ֆիլմի գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, ՀՕԳ։ Կոմպոզիտոր՝ Վան Սարգսյանը։ Արտադրության դիզայն՝ Տիգրան Ասատուրով։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search