Հարցնել, թե ինչու են մարդիկ կեղծում օրգազմը, նման է այն հարցին, թե ինչու են ռեզյումեները ուռճաչնում, ինչու գոյություն ունեն կոսմետիկ վիրաբուժության կլինիկաները կամ ինչու են մարդիկ օգտագործում սոցիալական մեդիայում առկա ֆիլտրերը: Պատասխանը միշտ նույնն է. նրանք չեն սիրում իրականությունը, ուստի զարդարում են այն, քողարկում, տալիս կեղծ հատկանիշներ, որոնք իրականում գոյություն չունեն, գրում է El Pais-ը։
Ճիշտ հարցն այն չէ, թե ինչու են օրգազմը կեղծում, այլ ինչի համար։ Խաբելը միշտ հետապնդում է պարգեւ, բայց սեքսի դեպքում դա այնքան էլ ակնհայտ չէ: Ի՞նչ ենք մենք ստանում՝ ստիպելով դիմացինին հավատալ, որ մենք հասել ենք գագաթնակետին, բացառությամբ կեղծ տեղեկությունների՝ սիրով զբաղվելու իրենց ձեւերի ու հաճույքի մեխանիզմի մասին:
Ըստ Հունգարիայի Էտվեշ Լորանդի համալսարանի հետազոտողների՝ կանայք կեղծում են սեքսուալ հաճույքի գագաթնակետը, քանի որ նրանք իրենց անապահով են զգում եւ չեն ցանկանում «աննորմալ կամ ոչ ադեկվատ» թվալ: Սա այս թեմայի վերաբերյալ ամենավերջին հետազոտություններից մեկի եզրակացությունն է, որն իրականացվել է 360 հետերոսեքսուալ կանանց մասնակցությամբ եւ հրապարակվել է Science Direct-ում։ Նրանք, ովքեր դժվարությամբ էին հասնում օրգազմի, ամենաշատը հակված էին կեղծելու։ «Չնայած կանանց օրգազմի դժվարությունները կապված են ինչպես անվստահության բարձր մակարդակի, այնպես էլ իրենց զուգընկերոջ ինքնագնահատականի առնչությամբ մտահոգությունների հետ։ Առաջինը բխում է նրանց սեփական անապահովության զգացումից, որն առավելապես կապված էր օրգազմ կեղծելու նրանց մեծ հավանականության հետ», - գրել են հետազոտողները։
Տղամարդիկ նույնպես անում են դա։ Ըստ երեւույթին, նրանց համար դա ավելի դժվար է, քանի որ սերմնաժայթքումը կապված է օրգազմի հետ, թեեւ ոչ միշտ։ «Սա ռետրոգրադ սերմնաժայթքման դեպք է, որը տեղի է ունենում միզապարկում՝ շրջանցելով միզուկը: Սա տեղի է ունենում արմատական պրոստատեկտոմիայից հետո [շագանակագեղձի հեռացում]»,- բացատրում է Ֆրանցիսկո Մոլերոն՝ գինեկոլոգ, սեքսապաթոլոգ, Սեքսոլոգիայի Իբերո-Ամերիկյան ինստիտուտի տնօրեն եւ սեքսոլոգիական ընկերությունների իսպանական ֆեդերացիայի նախագահ: «Այս դեպքերում, եթե նույնիսկ օրգազմ կա, դա կարող է չճանաչվել որպես այդպիսին, քանի որ դա այլ սենսացիա է: Երբեմն որոշակի դեղամիջոցներ ընդունելիս, հատկապես նեյրոլեպտիկներ կամ հակադեպրեսանտներ, օրգազմի զգացողությունը, որը սովորաբար ուղեկցում է սերմնաժայթքմանը, անհետանում կամ դառնում է գրեթե աննկատ»,- ասում է սեքսապաթոլոգը։
Մոլերոն պնդում է, որ օրգազմը կեղծվում է երկու սեռերի կողմից, «թեեւ շատ ավելի քիչ հաճախ, քան նախկինում»: «Ավելի տարածվածը հարաբերությունների սկզբում ձեւացնելն է, թե լավ տեսք ունես կամ չվիրավորել դիմացինի զգացմունքները. քանի որ սեռական հարցն ավելի ու ավելի կարեւոր է դառնում հարաբերությունների համար. սեռական դժգոհությունը, որը ժամանակի ընթացքում պահպանվում է, բաժանման հիմնական պատճառներից մեկն է: «Կանայք, ովքեր հաճախ ձեւացնում են, սովորաբար վերջում ճշմարտությունն են ասում՝ խնդիրը տեսանելի դարձնելով: Տղամարդկանց համար ավելի դժվար է ազնիվ լինել: Նրանք վախենում են կորցնել իրենց ալֆա տղամարդու կարգավիճակը՝ ինչպես կանանց, այնպես էլ իրենց ընկերների շրջանում»,- ասում է Մադրիդի թերապեւտիկ աջակցության կենտրոնի սեքսապաթոլոգ, կրթական հոգեբան եւև ընտանեկան թերապեւտ Ռաուլ Գոնսալեսը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը