Միլիոնատեր իտալացի բանկիրը նշանադրության խնջույքի ժամանակ մերկացրել է անհավատարիմ հարսնացուին:
64-ամյա Մասիմո Սեգրեն Թուրինում տեղի ունեցած նշանադրության ժամանակ 150 հյուրերի առջեւ վերցրել է խոսափողը եւ ասել, որ հրաժարվում է «կոտոշավոր» լինել:
«Ես ուզում եմ Քրիստինեին սիրելու ազատություն տալ: Մասնավորապես, սիրել մեկ այլ անձի, ականավոր փաստաբան, ում մասին նա ակնհայտորեն ավելի շատ է հոգ տանում, քան իմ»,- ասել է Սեգրեն՝ խոսելով իր հարսնացուի՝ 47-ամյա Քրիստինա Սեյմանդիի մասին։ Սա դավաճանության տարօրինակ պատմություն է, նախաամուսնական: Ես այնքան հիասթափված եմ, իմ սիրտը կոտրված է»:
Սեյմանդին, ով կանգնած էր Սեգրեի կողքին, երբ նա կարդում էր իր բացահայտող ելույթը թղթի կտորից, փորձում էր ուղիղ դեմքը պահել հյուրերի առջեւ։
Սակայն, նա այնուհետեւ պատասխանել է՝ զանգահարելով իր փաստաբաններին և ասելով, որ մտածում է Սեգրեի դեմ դատի տալ «հեղինակությանը վնաս պատճառելու» եւ «սոցիալական ցանցերի վրա շատ լուրջ հարձակումների համար», հայտնում է Daily Mail-ը:
Նա նաեւ մի քանի հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին այն բանից հետո, երբ նշանադրության նվաստացուցիչ ելույթը վիրուսային է դարձել Իտալիայում: Ըստ CEN-ի՝ հարցազրույցներից մեկում նա ելույթը որակել է որպես «հոգեբանական բռնություն» եւ «լավ ծրագրված վրեժխնդրություն»։ Նրա կարծիքով՝ Սեգրեն «խելագարվել է» եւ հնարավոր է, որ «մանիպուլյացիայի ենթարկված լինի»։
Մինչդեռ միլիոնատեր բանկիրը հրապարակայնորեն մեղադրել է Սեյմանդիին իր հաշիվներից մեկից 760,000 դոլար գողանալու մեջ՝ ցնցող ելույթից հետո։ Սեյմանդին հերքել է այս պնդումը՝ ասելով, որ գումարը «փոխադարձ համաձայնությամբ է փոխանցվել», երբ դեռ նշանված են եղել։
CEN-ի տվյալներով՝ շիկահեր գեղեցկուհին ինքնին գործարար կին է եւ նախկինում ներգրավված է եղել իտալական քաղաքականությամբ։
Սեգրեն եւ Սեյմանդին ներգրավված էին համատեղ բիզնես ձեռնարկությունների մեջ՝ ավելի բարդացնելով նրանց շփոթեցնող ու դաժան բաժանումը: Զույգը մի քանի տարի է, ինչ նշանված է, իսկ այս տարվա հոկտեմբերին ծրագրել է ամուսնանալ։ Նրանց հարսանիքը հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո