Հայտնի պոռնոդերասանի կինը պատմել է, որ ամուսինն իրեն սովորեցրել է լավ սիրուհի դառնալ։
Քեթի Բեմփթոնն ամուսնացել է մեծահասակների համար նախատեսված կոնտենտ ստեղծող Ռոբիի հետ՝ իրենց ծանոթությունից ընդամենը չորս ամիս անց՝ խոստովանելով, որ թեեւ սկզբում իրեն վանում էր նրա աշխատանքը, բայց այժմ իր մտածելակերպը լիովին փոխվել է:

30-ամյա աղջիկը լիովին աջակցում է ամուսնու անսովոր աշխատանքին, որը ներառում է մեծահասակների համար ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաեւ տղամարդկանց ու կանանց սովորեցնելը, թե ինչպես բարելավել իրենց անձնական կյանքը:
«Ես գիտեի, թե ինչով է զբաղվում Ռոբին նախքան մեր հանդիպումը, որովհետեւ տեսա նրան Instagram-ում եւ դա մի տեսակ վանեց ինձ», - ասել է Քեթին SEEN TV-ին: «Բայց Ռոբիի հետ հանդիպելուց հետո ես հասկացա, թե որքան ընդհանուր բան ունենք, եւ իմ պատկերացումներն իսկապես փոխվեցին», - նշել է նա:
«Մեր առաջին համբույրը տեղի ունեցավ լողափում, իսկ հետո նա գնաց տեսարան նկարահանելու, եւ դա այնքան նորմալ էր թվում», - բացատրել է նա:

Քեթիի խոսքերով՝ իր մտածելակերպը փոխվել է այն պահից, երբ նրանք ամուսնացել են: «Ես կարծում էի, որ հարաբերություններն ու սեքսը սեր են, բայց ես հասկացա, որ սեքսը ֆիզիկական փոխանակում է երկու մարդկանց միջեւ», — նշել է նա։ «Մեր հարաբերությունները հիմնված են սիրո վրա, եւ մեր հարաբերությունների ևու ծրագրերի մեջ այնքան շատ բան կա ապագայի համար»:
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ընդունել իրենց «բաց» ամուսնությունը: «Ես ամուսնացա Ռոբիի հետ այնպիսին, ինչպիսին նա կա։ Այն պահին, երբ հանդիպեցի նրան, հասկացա, որ նա յուրահատուկ է, եւ մենք մտերմացանք հենց սկզբից», — ասել է Քեթին։ «Ես զգում էի, որ գոյություն չունեմ եւ չեմ գործում ամբողջ ուժով։ Ռոբիի հետ հարաբերություններում քննադատություն չկար, եւ ես կարող էի պարզապես լինել այն Քեթին, որն իրականում կամ։ Երբեք չէի մտածի, որ ամուսնանալու եմ պոռնոաստղի հետ: Բայց պոռնոաստղի հետ սեքսը ինձ շատ բան սովորեցրեց»:

Ռոբբին պատմել է, որ պոռնոբիզնեսում աշխատանքի է հայտնվել այն բանից հետո, երբ 18 տարեկանում հրաժարվել է Եհովայի վկաներից եւ հայտնաբերել, որ պոլիամոր հարաբերությունների մեջ է երկու կանանց հետ: «Այդ պահից ես սովորեցի այնքան, որքան կարող էի, եւ կարծում եմ, որ ինձ այնքան հետաքրքիր էր սովորել, որ դա ինձ բերեց սեքս դասավանդելու ճանապարհին», — բացատրել է նա: «Ես այնքան հպարտ եմ իմ աշխատանքով, որ կարծում եմ դա պարզապես խարան է ավագ սերնդի կողմից, երբ մարդիկ դրան վերեւից են նայում ու կարծում են, որ դա «կեղտոտ» է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո