Եկեք միամիտ չլինենք։ Ֆրանսիացի ժողովուրդն ու ողջ աշխարհը պետք է իմանան, որ Ադրբեջանը ձեռք բերածով կանգ չի առնի։ Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ «մենք բոլորս ունենք մեր դերը»: «Բավական չէ ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ։ Անհրաժեշտ են հարկադրանքի միջոցներ՝ ադրբեջանական ակտիվների եւ արտահանման արգելափակում։ Մենք պետք է պատժենք ադրբեջանցիներին այնպես, ինչպես պատժել ենք պուտինյան Ռուսաստանին։ Ես չեմ հասկանում, թե ինչու մենք դա չենք անում», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը փորձել է հաճոյանալ արեւմտյան աշխարհին՝ ժողովրդավարացնելով երկիրը։ «Բայց մեզ ոչ ոք չի օգնել, ոչ ոք մեզ հետ չի համագործակցել։ Ասել, որ մենք պաշտպանելու ենք հայերին, բավարար չէ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մեր ինքնության քաղաքական ու նույնիսկ ռազմական տեսլական եւ քննադատական դիրքորոշում մեր առաջնորդների նկատմամբ»:
«Եկեք միամիտ չլինենք։ Ֆրանսիացի ժողովուրդը եւ ողջ աշխարհը պետք է իմանան, որ Ադրբեջանը, իհարկե, կանգ չի առնի ձեռք բերածով։ Բացի այդ, արդյոք նախագահ Ալիեւը չի ասել, որ, ի վերջո, Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի հողն է։ Մինչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (Եվրահանձնաժողովի ղեկավար - խմբ.) գտնվում էր Բաքվում եւ խոսում էր համագործակցության ու գործընկերության մասին, ադրբեջանցի զինվորականները խոշտանգում էին հայ կին զինծառայողներին, մասնատում նրանց, բռնաբարում եւ նկարներ հրապարակում սոցիալական ցանցերում... իսկ ՖԻՖԱ-ն կամ Եվրատեսիլն այնտեղ գնում են միայն փողի համար»։
«Ես երկրորդ ցեղասպանություն չեմ ուզում։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ոչ միայն փորձելու է դա անել, այլեւ դա անելու է գաղտնի։ Նրա խնդիրն է ոչ թե նվաճել Հայաստանը, այլ ոչնչացնել այն եւ հայտարարել, որ դա արել է լեգիտիմ ձեւով։ Ահա եւ վերջ: Մինչդեռ եվրոպացի գործընկերները ձեւացնում են, թե չեն հասկանում դա, աչք են փակում դրա վրա, իսկ միջազգային հանրությունը մոռանում է, որ հենց Ստալինն է 1921 թվականին Հայաստանը տվել Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալին։ Անտեսել կամ մոռանալ պատմությունը, լռել կամ ոչինչ չտեսնել՝ նշանակում է մասնակցել ժողովրդի ոչնչացմանը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին