Շերին մեղադրում են, որ վարձել է տղամարդկանց՝ իր որդուն առեւանգելու համար այն հյուրանոցից, որտեղ նա անցյալ տարի գիշերել էր իր կնոջ հետ:
Դատական փաստաթղթերը, որոնք ներկայացվել են Էլայջի Բլյու Օլմանի կնոջ՝ Մարիանգելա Քինգի կողմից, պնդում են, որ չորս տղամարդիկ նրան «դուրս են հանել» Նյու Յորքի հյուրանոցի համարից իրենց տարեդարձի օրը՝ 2022 թվականի նոյեմբերին: Հաղորդվում է, որ զույգը հյուրանոց էր տեղափոխվել՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը 2021 թվականին ամուսնալուծության համար դիմելուց հետո:
Ամուսնալուծության գործընթացում Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված դատական փաստաթղթերում տիկին Քինգը հայտարարել է, որ ինքը եւ Օլմանը 12 օր անցկացրել են հյուրանոցում:
Բայց «այն բանից հետո, երբ մենք միասին անցկացրեցինք այդ 12 օրերը Նյու Յորքում, 2022 թվականի նոյեմբերի 30-ին, մեր հարսանիքի տարեդարձի գիշերը, չորս հոգի եկան մեր հյուրանոցի սենյակ եւ դուրս հանեցին Օլմանին մեր սենյակից», — նշել է նա դատական հայտարարության մեջ։ «Չորս տղամարդկանցից մեկն ինձ ասաց, որ իրենց վարձել է Օլմանի մայրը», - հայտարարել է նա:
Դատական փաստաթղթերում տիկին Քինգը հայտնել է, որ իր ամուսինը բուժհաստատությունում բուժում է ստացել 2022 թվականի օգոստոսից, բայց նա պնդել է, որ իրեն չեն ասել, թե որտեղ է գտնվում, եւ նա հնարավորություն չի ունեցել կապվել ամուսնու հետ:
47-ամյա Օլմանը Շերի եւ նրա նախկին ամուսնու՝ հանգուցյալ ռոք երաժիշտ Գրեգ Օլմանի որդին է։
Նա ամուսնացել է Քինգի հետ 2013 թվականին։ Երկուսն էլ երաժիշտներ են։ Օլմանը նախկինում խոսել է թմրանյութերի չարաշահման եւ կախվածության դեմ պայքարի մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին