Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Սըր Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիան‚ որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին‚ եւ «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսն» արժանացել է 17 ոսկե և 2 պլատինե մրցանակների։ Այն «Ավատար» ֆիլմի հանրահայտ երաժշտությունն է։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սըր Կառլ Ջենքինսը մեր օրերում ամենահաճախ կատարվող ժամանակակից կոմպոզիտորներից է։ Երևանյան լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Ջենքինսի ստեղծագործությունների կատարումները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին։ Փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել են բազմաթիվ անվանի երաժիշտներ՝ ջութակահարներ Սթիվեն Ուորթս‚ Շյաոժուո Վանգ‚ Մարկ Բուշկով‚ դաշնակահարներ Եկվոն Սունվու‚ Զի Զի‚ թավջութակահար Գաբրիել Շվաբե։ Փառատոնային համերգները ղեկավարել են դիրիժորներ Ռոլեն Հենքենսը‚ Ռիկարդո Կասեռոն‚ Սերգեյ Սմբատյանը‚ Դանիել Բոյկոն‚ Ջոն Ուորները։
Փառատոնի շրջանակում կատարվել են նաեւ Արամ Խաչատրյանի‚ Երվանդ Երկանյանի‚ Գագիկ Հովունցի‚ Ալեքսեյ Շորի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Բորոդինի ստեղծագործությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց