Արշիլ Գորկու գլուխգործոցը՝ «Ածխացած սիրահարները» (1946 թ) այս աշնանը Նյու Յորքի Christie's աճուրդի կիզակետում կհայտնվի: 20-րդ դարի ամենաազդեցիկ ու ողբերգական նկարիչներից մեկի կողմից ստեղծված այս խորհրդանշական արվեստի գործը գնահատվում է ավելի քան 20 միլիոն դոլար:
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկված հրդեհից հետո այս կտավն, ասես, վերածննդի խորհրդանիշ դարձավ: Այդ ողբերգական իրադարձությունը ոչնչացրեց ոչ միայն նկարչի 20 կտավները, այլեւ նրա սիրելի գրքերն ու գծանկարները: Չնայած դրան՝ Նյու Յորքի 1200 Fifth Avenue-ի 17-րդ հարկում Գորկին նախաձեռնեց իր՝ այսպես կոչված «պարահանդեսային շարքը»։ Այդ ժամանակաշրջանում ծնված գլուխգործոցների թվում էին չորս նկարներ, այդ թվում՝ «Ածխացած սիրահարները» խորհրդանշական աշխատանքը։
1946 թվականի հրդեհն առաջին դժբախտությունը չէր, որին բախվել էր նկարիչը։ Նա ապրել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ 1920 թվականին՝ 16 տարեկանում ներգաղթել ԱՄՆ։ Չնայած նրա ողբերգական կարճ կյանքին, որը 1948 թվականին ավարտվեց ինքնասպանությամբ, Գորկու գեղարվեստական ժառանգությունը անմիջական է եւ խորը: Նա 20-րդ դարի արվեստի քննադատական դեմքերից է, որը հաղթահարել է Անդրե Բրետոնի կողմից սիրված սյուրռեալիզմի եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմի միջեւ բեկումը, գրում է Salon Prive Magazine-ը:
«Ածխացած սիրահարներ»-ն իր լեգենդար պատմությունն ունի: Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին՝ Սիդնի Ջենիսի պատկերասրահում։ Այն զարդարել է այնպիսի հեղինակավոր հաստատությունների պատերը, ինչպիսիք են Ժամանակակից արվեստի թանգարանը, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը եւ Գուգենհայմի թանգարանը: Հատկանշական է, որ «Ածխացած սիրահարներ II»-ը, գտնվում է Օտտավայի Կանադայի ազգային պատկերասրահում։ Նոյեմբերին արվեստի այս բացառիկ գործը նոր տուն կգտնի, քանի որ այն աճուրդի կհանվի ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆենի հավաքածուից:
Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները»-ը, պարզապես, գլուխգործոց չէ. դա արվեստի ճկունության, ստեղծագործելու եւ մնայուն ուժի վկայությունն է: Դրա՝ ողբերգության մոխիրներից դեպի հեղինակավոր թանգարանների սրահներ ճանապարհորդությունը արժանի պատմություն է: Իր տեղը զբաղեցնելով Նյու Յորքի Christie's աճուրդում՝ այն կոլեկցիոներներին եւ արվեստասերներին առաջարկում է հազվագյուտ հնարավորություն ունենալու պատմության մի կտոր, որը խորհրդանշում է մարդկային ոգու հաղթանակը՝ արվեստի միջոցով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում