System of a Down հանրահայտ ռոք խմբի աշխարհահռչակ անդամ Սերժ Թանկյանը հայտարարել է իր առաջին ինքնակենսագրական գրքի թողարկման մասին՝ ներկայացնելով նաեւ գրքի շապիկը։
Revolver կայքը գրում է՝ Սերժ Թանկյանը կլինի առաջինը, ով կխոստովանի, որ «System of a Down» խմբի՝ «ժամանակակից երաժշտության մեջ առաջատար դառնալն անհավանական փաստ էր. հայ-ամերիկյան խումբ, որը նվագում էր բավական ագրեսիվ ռիթմեր՝ տեմպի անսովոր տատանումներվ, եւ հայկական ժողովրդական մեղեդիներ՝ մռնչացող, ճչացող եւ ծաղրող բառերով, որոնց մեկ տողի մեջ կարող էին ավանգարդ հիմարությունից անցնել սոցիալ-քաղաքական թեմաների»: Ինչպես Սերժն է խոստովանում, «Ի վերջո, դա լսելը հեշտ չէ»։

Կայքը նաեւ գրում է, որ չնայած այս ամենին՝ System-ի երաժշտությունը գրավել է միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում՝ ակսած այն պահից, երբ խումբը 1990-ականների կեսերին հայտնվեց ասպարեզում: Գրեթե 40 միլիոն ալբոմի վաճառք, երեք ալբոմ՝ Billboard-ի հիթ-շքերթում եւ նվիրված երկրպագուներ․․․ Խումբը գերիշխում էր հենց այն ժամանակ, երբ աշխարհը սկսեց վերաիմաստավորել ռոք աստղերի գաղափարները՝ այն, թե ինչից կարող էին եւ չէին կարող խոսել կամ անել:
Down With the System-ում Սերժը ընթերցողներին ներկայացնում է հուշեր, որոնք շատ ավելին են, քան պարզապես ռոք-ն-ռոլը: Դա ներգաղթյալի պատմություն է, ակտիվիստի զարթոնք եւ հոգեւոր ճանապարհորդություն՝ խավարից դեպի լույս: Սերժն ինքը հնարավորություն է ունեցել ապրելու արտասովոր կյանք՝ բախտի, հանգամանքների, պայքարի, տաղանդի եւ հոգեւոր զարթոնքի համադրության շնորհիվ: Նախքան 7 տարեկանում Լոս Անջելես տեղափոխվելը՝ Բեյրութում ծնված Սերժը մեծացել է քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ռումբերի ձայների ներքո:
Երիտասարդ տարիքում նա դառնում է «Փոքրիկ Հայաստանի» SoCal համայնքի անդամ՝ բացահայտելով ավելին իր նախնիների դաժան ցեղասպանության մասին՝ միաժամանակ օգնելով ծնողներին հարմարվել Ամերիկյան երազանքի սահմանափակումներին եւ հակասություններին: Այնուհետեւ, LSAT դասից տուն վերադառնալիս Սերժը որոշում է հեռանալ բիզնեսի եւ իրավունքի խոստումնալից ասպարեզից՝ երաժշտություն ստեղծելու համար։ Այս որոշումը նրան տանում է հյուրախաղերի՝ որպես մեծ ճանաչում ունեցող ռոք խմբի մենակատար:
Down With the System-ը բացահայտում է Թանկյանի այդ անհավանական ճանապարհորդությունը, նրա քաղած դասերը՝ երաժշտության, արվեստի, ակտիվիզմի եւ հենց իր մասին։ Գիրքը հետաքրքիր կլինի ինչպես երաժշտի հին, այնպես էլ՝ նոր երկրպագուների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:38, 6 հոկտեմբերի
Եթե Երևանի պատմության թանգարանը ապագայում չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը13:22, 6 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «սիրո» դդումները. Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն անմահացել են Հելոուինի համար12:50, 6 հոկտեմբերի
Նոր կադրեր «Մոնթե» ֆիլմի նկարահանումից12:40, 6 հոկտեմբերի
Դակոտա Ջոնսոնը վերածվել է համարձակ Playboy Bunny-ի. կորսետ, գուլպաներ և ծխախոտ՝ գայթակղիչ նոր կերպարով12:17, 6 հոկտեմբերի
Պաուլինա Պորիզկովան ցուցադրել է իր «սուպերմոդելային փորիկը» առանց ֆիլտրերի և պատասխանել քննադատներին11:48, 6 հոկտեմբերի

11:20, 6 հոկտեմբերի
Թագից մինչև ռինգ. նախկին «Միսս Գերմանիան» պոդիումը փոխարինել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով10:55, 6 հոկտեմբերի
Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները վերջապես հայտնվել են Մայամիի ամենափակ ակումբում, մինչդեռ Ջեֆ Բեզոսը դեռ սպասում է իր հերթին10:27, 6 հոկտեմբերի
Լորեն Սանչեսի աչքը Սպիտակ տան վրա է. Ջեֆ Բեզոսի կինը երազում է դառնալ Միացյալ Նահանգների առաջին տիկին09:00, 6 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի
