«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Style Beauty․ Caffeine Solution 5% + EGCG՝ Ordinary-ից․ աչքի խնամքի միջոց, որն ԻՐՈՔ աշխատում է

13:24, 19 նոյեմբերի

Անձամբ ես աչքի քսուքներ չեմ սիրում։ Մաշկի խնամքի միջոցների նկատմամբ իմ ողջ մոլեռանդությամբ՝ ես նման քսուք գնելը գումարի վատնում եմ համարում եւ մինչեւ վերջերս սովորական խոնավեցնող միջոց էի օգտագործում, այդ թվում՝ աչքերի տակ։ Դա այնքան ժամանակ տեւեց, մինչեւ գնեցի Ordinary-ի Caffeine Solution 5% + EGCG շիճուկը՝ վստահելով խանութի խորհրդատուի համոզմանը: Չնայած իմ թերահավատությանը    ՝ օգտագործումից ընդամենը մի քանի օր անց արդյունքն ակնհայտ դարձավ։ Ընդ որում, դա նկատել եմ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի բոլոր մարդիկ՝ կասկածանքով հարցնելով, թե ինչ պրոցեդուրա եմ կատարել։

Հավանաբար շատերիդ ծանոթ է առավոտյան զգացողությունը, երբ նայում ես քեզ հայելու մեջ եւ մտածում. «Տեր Աստված, ո՞վ է այս զոմբին»: Աչքերիս տակի մուգ շրջանակները, երբեմն էլ թեթեւ այտուցը ինձ դարձնում են հայտնի ֆիլմի զոմբիներից մեկը: Բայց ընդամենը երկու կաթիլ Caffeine Solution 5% + EGCG, եւ մի քանի րոպե անց դուք զգում եք, որ ձեր աչքերը «արթնացել են» եւ դարձել «ավելի մեծ»: Սա աչքի խնամքի առաջին միջոցն է, որն ԻՐՈՔ աշխատում է։

Այս ի՞նչ հրաշք է․

каф1.jpg (25 KB)

The Ordinary Caffeine Solution 5% + EGCG-ը թեթեւ շիճուկ է, որն օգնում է նվազեցնել աչքերի կոնտուրի պիգմենտացիան, մուգ շրջանակները եւ այտուցը:

Այն պարունակում է կոֆեին, որը սեղմում է աչքերի շուրջ արյունատար անոթները՝ խթանելով արյան հոսքը, օգնում է նվազեցնել այտուցը եւ անհարմար մուգ շրջանակները: Կոֆեինը նաեւ օգնում է բորբոքման դեմ եւ ավելի զգոն է դարձնում աչքերի տակ գտնվող հատվածը:

Այն նաեւ պարունակում է էպիգալոկատեխին գալատիլ գլյուկոզիդ (EGCG-ի տարբերակ, որը հայտնաբերված է կանաչ թեյի մեջ), որն ունի հակաօքսիդանտ հատկություններ եւ պաշտպանում է ազատ ռադիկալների վնասից:

The Ordinary-ն նշում է, որ այս աչքի շիճուկը նախատեսված չէ շտկելու ստվերները, որոնք առաջացել են ենթամաշկային հյուսվածքների կառուցվածքի պատճառով, ինչպիսիք են ճարպը եւ ոսկորը: Այն նաեւ նախատեսված չէ աչքի եզրագծային հատվածում ճարպային կուտակումները բուժելու համար, քանի որ տեղային բուժումներն անարդյունավետ են այդ նստվածքների դեմ:

Ինչպե՞ս օգտագործել․

Առավոտյան եւ երեկոյան ես մի կաթիլ եմ քսում աչքերիս տակ՝ խոնավեցնող տոնիկ քսելուց հետո։ Սպասում եմ մի քանի րոպե, որպեսզի այն ներծծվի, ապա կիրառում եմ մնացած միջոցները։

Որքա՞ն արժե․

Մոտ 7000 դրամ։ Բայց 30 մլ շիշը երկար կծառայի, քանի որ ձեզ միայն մեկ կամ երկու կաթիլ է անհրաժեշտ:

Ձեր՝ Լ.Վ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել