Աշխարհին հայտնի սերիալներ, որտեղ կարող եք տեսնել հայ դերասանների (ֆոտո/վիդեո)

21:30   18 փետրվարի, 2022

Արտասաահմանյան արտադրության սերիալներն օր օրի դառնում են շատերիս ժամանցի պարտադիր մասնիկը: Անկախ նրանից դուք դետեկտիվի սիրահար եք, կատակերգության, թե ֆանտաստիկայի, կգտնեք որեւէ հեռուստաշոու, որը այնքան կգրավի ձեր ուշադրությունը, որ մեկ եթերաշրջանը չավարտած՝ արդեն կսպասեք հաջորդին:

Համաձայնեք, որ մեզ՝ հայերիս համար, հատկապես ոգեւորիչ է, երբ հայտնի սերիալների կամ ֆիլմերի էպիզոդներում տեսնում ենք նաեւ ազգությամբ հայ դերասանների: NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի հեռուստասերիալ, որոնց էպիզոդներում եւ, նույնիսկ, գլխավոր դերերում կարող եք տեսնել մեր հայրենակիցներին:

Supernatural_Season_3.jpg (99 KB)

Ամերիկյան հանրահայտ «Գերբնականը» (Supernatural) սերիալի 3-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում, որը կոչվում է «Մեղեքրի քաղաք»/Sin City, կարող եք տեսնել ազգությամբ հայ դերասան Մարտին Փափազյանին:

Martin_Papazian.jpg (46 KB)

Նա մարմնավորում է Ռիչիին: Դերասանը նկարահանվել է նաեւ «Կղզին»/Island, «Պարտվել սիրո մեջ»/Loosing in Love  եւ այլ ֆիլմերում:

«Վամպիրի օրագիրը»/The Vampire Diaries հեռուստասերիալում նկարահանված դերասան Րաֆֆի Բարսումյանի մասին NEWS.am STYLE-ը բազմիցս պատմել է՝ ներկայացնելով դերասանի հետ մի քանի հարցազրույց:

MV5BMDM1Y2E2OTQtZjBlZS00Y2ZiLWEyNWItMjk4Y2YxMDNkODBhXkEyXkFqcGdeQXVyMjQwMDg0Ng@@._V1_.jpg (43 KB)

(Լուսանկարը՝ Փիթեր Կոներկո)

Բայց եթե, ամեն դեպքում, բաց եք թողել այդ ինֆորմացիան, տեղեկացնենք, որ Րաֆֆիին կարող եք տեսնել ամերիկյան հանրահայտ հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 17-րդ էպիզոդից:

the-vampire-diaries-woods-i21244.jpg (70 KB)

Դերասանը մարմնավորել է սերիալում բավական առանցքային կերպարի՝ Մարկոսին, որը տվյալ եթերաշրջանի չարագործներից էր: Րաֆֆին նկարահանվել է մոտ 6 սերիայում: Բացի «Վամպիրի օրագրերից»՝ հայ դերասանին կարող եք տեսնել նաեւ The Code սերիալում՝ Ռամի Ահմադիի դերում:

Հոլիվոիդում նկարահանվող հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին հայրենիքում ու հայրենիքից դուրս շատերն են ճանաչում: Անժելան նկարահանվել է մի շարք հայտնի ֆիմերի էպիզոդներում, որոնց շարքում են «Մթնշաղը»/Twilight, «Մենթալիստը»/The Mentalist եւ այլն:

MV5BMzQ2ODNiZTYtNzAzOS00NmU4LThiNjEtYjAyM2RiMDI4Y2M3XkEyXkFqcGdeQXVyMjc5ODg5NTc@._V1_.jpg (136 KB)

(Լուսանկարը՝ Խավիեր Քոլին)

Նա նաեւ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ հոլիվուդյան «Խոստումը»/The Promise ֆիլմում: Դերասանուհուն, հատկապես, լայն ճանաչում բերեց «Վայրի արեւմուտքի աշխարհը»/Westworld սերիալը, որտեղ նա մարմնավորել է հիմնական կերպարներից մեկին՝ Կլեմենտայն Պենիֆիտերին:

Իսպանական հանրահայտ՝ «Թղթե տունը»/La Casa de Papel սերիալը շատերի ժամանցի անբաժան մասնիկը դարձավ, հատկապես, կարանտինի շրջանում:

hovik_bogota_revista_mine.jpg (1.15 MB)

Ավելորդ է նշել, թե որքան մեծ էր սերիալի հայ երկրպագուների ոգեւորությունը, երբ պարզեցին, որ 3-րդ եթերաշրջանի գլխավոր հերոսներից մեկին՝ Բոգոտային, մարմնավորում է ազգությամբ հայ դերասան Հովիկ Կեուչկերյանը:

Դեռահասների շրջանում այսօր, հատկապես, մեծ պահանջարկ է վայելում «Էյֆորիա»/Euphoria հեռուստասերիալը, որտեղ շոշափվում են երիտասարդներին վերաբերող մի շարք խնդիրներ:

Սերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զենդայան: Քչերը գիտեն, բայց «Էյֆորիայի» մի քանի փոքրիկ էպիզոդներում կարող եք տեսնել նաեւ այժմ ԱՄՆ-ում բնակվող հայ երգչուհի Բեթթիին, որը Հայաստանը ներկայացրել է «Մանկաան Եվրատեսիլ 2014»-ին: Սերիալում Բեթթիի նկարահանվելու մասին, ի դեպ, NEWS.am STYLE-ը պատմել է իր ընթերցողներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE