Մալբեկը հարուստ, դարավոր պատմություն ունեցող խաղողի տեսակ է, որն ամբողջ աշխարհի գինու սիրահարներին գերել է իր համարձակ համերով եւ տարբերվող հատկանիշներով: Ծագումով Ֆրանսիայից, մասնավորապես Բորդոյի տարածաշրջանից, Մալբեկն իր իսկական արտահայտությունը գտել է Արգենտինայի բարձր լեռնային խաղողի այգիներում:
Արգենտինական ամենահայտնի սորտի պատվին տոնակատարության ամսաթիվը նույնպես պատահական չի ընտրվել․ 1853 թվականի ապրիլի 17-ին՝ ֆրանսիացի գյուղատնտես Միշել Պուժեի գլխավորությամբ, հրամանագիր է ստորագրվել Մենդոզայում՝ Quinta Normal ագրոնոմիական դպրոցի ստեղծման մասին: Հենց նա առաջին անգամ բերեց Մալբեկի խաղողի վազերը Արգենտինա՝ չկանխատեսելով այս սորտի՝ այն ժամանակվա հաջողությունը նոր պայմաններում։ Չնայած Մալբեկի հայրենիքը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում է, արգենտինացիներին հաջողվել է համոզել գրեթե ողջ աշխարհին, որ իրենց Մալբեկը գերազանցում է բոլորին:
Այսօր Մալբեկը հայտնի է ոչ միայն Արգենտինայում, այլեւ աճեցվում է աշխարհի տարբեր գինեգործական շրջաններում, այդ թվում՝ Չիլիում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Նրա գինեգործական բազմակողմանիությունը, տարածաշրջանի արտահայտման ունակությունը եւ կայուն որակն այն հաստատել են որպես աշխարհի ամենասիրված կարմիր գինիներից մեկը: Անկախ նրանից՝ մատուցվում է ինքնուրույն, թե համակցված համեղ ուտեստի հետ՝ Մալբեկը շարունակում է գերել գինու սիրահարներին իր համային պրոֆիլով եւ անհերքելի հմայքով:
Karas Malbec
Հայաստանը, նույնպես, բացառություն չէր, եւ այսօր Արմավիրի արեւոտ մարզում գտնվող Karas գինեգործարանի այգիներում կարելի է փորձել հայկական տերուարի վրա աճեցված յուրահատուկ խաղողից ստացված գինիները: Karas Malbec-ը հմտորեն արտահայտում է իր բնույթը՝ մուգ կարմիր գույն՝ մանուշակագույն երանգներով, կարմիր սալորի, մոշի եւ ծխախոտի բույրեր, թավշյա դաբաղանյութեր եւ հմտորեն հավասարակշռված համ:
Միջին գինը՝ 4900 դրամ։
Luis Felipe Edwards Malbec
LFE-ի գինեգործները վարպետորեն ընդգծում են խաղողի յուրաքանչյուր սորտի մրգային առանձնահատկությունները՝ չմոռանալով չիլիական տերուարի արտահայտչականությունը: Լուիս Ֆելիպե Էդվարդսի չիլիական Մալբեկը այս գծի ամենավառ ներկայացուցիչներից է՝ կարմիր չոր գինի՝ հարուստ մրգային փնջով եւ ներդաշնակ, փափուկ համով, որը բնութագրվում է ցածր թթվայնությամբ եւ տանիններով: Բույրի մեջ գերակշռում են սեւ սալորի եւ բալի նոտաները, որոնք լրացվում են տրյուֆելի եւ թխվածքաբլիթի նրբագեղ երանգներով: Գինին լավ համադրվում է պաստայի, սպիտակ մսի, պիցցայի եւ ավանդական չիլիական էմպանադայի հետ: Բոլոր չափանիշներով այն իդեալական է ամենօրյա օգտագործման համար, թեեւ խորհուրդ չի տրվում պահպանել երկար ժամանակով:
Միջին գինը՝ 4200 դրամ
Postales Malbec
Արգենտինայի այս Մալբեկը առանձնահատուկ է կարմիր սալորի եւ կծու նարնջի նրբերանգներով: Պատագոնիայի Մալբեկն ունի թեթեւ եւ թարմացնող համ՝ սեւ հաղարջի նոտաներով: Միայն վերջին փուլում է հայտնվում մի փոքր դառնություն։ Այն հիանալի համադրվում է տավարի տապակած մսի հետ եւ, նույնիսկ, եթերային աղանդերի հետ:
Միջին գինը՝ 3900 դրամ
Rigal «L'esquisse» Cahors
Գինին Ֆրանսիայի հարավ-արեւմուտքից է, որը Մալբեկի ծննդավայրն է: . Այն ունի հարուստ համ՝ հաճելի թթվայնությամբ, թավշյա դաբաղանյութեր, որոնք բերանում մածուցիկության հաճելի զգացողություն են թողնում առաջին կումից հետո, հաճելի դառնություն, սեւ պղպեղ եւ շոկոլադ՝ ոչ շատ կայուն հետհամով։ Գաստրոնոմիկ առումով գինին մի փոքր քմահաճ է, բայց այն անպայման կսազի կարմիր մսով ուտեստների, հնեցված գաուդայի եւ ինտենսիվ թունդ համով այլ պանիրների հետ։
Միջին գինը՝ 4000 դրամ
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին