Այսօր բաղադրատոմսը քաղցրակերներին է նվիրված։ Դուք ըստ արժանվույն կգնահատեք ձեզ ներկայացվող թխվածքաբլիթի ինչպես տեսքը, այնպես էլ համը, որը համեղ պատառ է յուրաքանչյուր գուրմանի համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորի համար
125 գրամ ցորենի ալյուր;
25 գրամ օսլա;
1 ճ/գ կակաո;
3 ճ/գ ТМ Dr. Oetker փխրեցուցիչ;
100 գրամ շաքարավազ;
1 տուփ վանիլային շաքար;
60 գրամ փափկացրած կարագ կամ մարգարին;
3 ձու:
Միջուկի համար
2 տուփ ժելատին;
1 կիտրոն;
900 գրամ մածուն;
150 գրամ ջուր;
150 գրամ շաքարավազ;
1 տուփ վանիլային շաքար;
400 գրամ 30% յուղայնությամբ սառեցված սերուցք;
250 գրամ մորի;
60 գրամ մորու մուրաբա:
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ խառնել օսլան, կակաոն, փխրեցուցիչը։ Ավելացնել խմորի համար պահանջվող մյուս բաղադրիչներն ու հարիչով հարել՝ սկզբում ցածր, իսկ հետո բարձր արագությամբ, մինչեւ հարթ խմոր ստացվի։
Խմորը դնել յուղով պատած թավայի մեջ։ Շուրջ 30 րոպե թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Խմորը հանել տապակից եւ թողնել սառչի։ Խմորը դնել ձեւամանի մեջ, մաքրել եւ ամրացնել եզրերը։
Ժելատինը թրջել 150 գրամ ջրով եւ թողնել 10 րոպե։ Հետո տաքացնել 60 աստիճանով եւ անընդհատ խառնել, մինչեւ ամբողջությամբ լուծվի։
Մածունը խառնել շաքարավազի, վանիլինի, քերիչով անցկացրած կիտրոնի կեղեւի եւ թարմ քամած կիտրոնի հյութի հետ։
Ժելատինը հարել 4 ճ/գ մածունի հետ, հետո ավելացնել մնացած խառնուրդը։
Երբ մածունով զանգվածը սկսի թանձրանալ, սերուցքն այնքան հարել, մինչեւ փրփրի, զգույշ լցնել զանգվածի վրա եւ ստացված խառնուրդը լցնել պատրաստի խմորի վրա։ Մորին շարել վրան եւ 3 ժամ թողնել սառնարանում։
Մորու մուրաբան հասցնել եռման աստիճանի, հատապտղի վրա նախշեր անել եւ թողնել սառչի։ Հանել խմորի եզրերն ու կտրատել։
Նյութը՝ liza.ua կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին