«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ելք չկա» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոշուկայում

13:36, 17 ապրիլի

Հայկական եւս մեկ ֆիլմ՝ «Ելք չկա»-ն, կներկայացվի մայիսին կայանալիք Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին ֆիլմի պրոդյուսեր Կամո Ունանյանը եւ ռեժիսոր Վահե Սայանը։

Նրանց խոսքով՝ Կաննի կինոշուկայում ներկայանալու առաջարկն արվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։ Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը հույս ունի, որ ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք կբերի։

«Ֆիլմն արդեն ցուցադրվել է Բելգիայում, ԱՄՆ-ում, բանկացություններ են տարվում նաեւ Իսպանիայում եւ Ֆրանսիայում ցուցադրելու համար, եւ մենք հույս ունենք, որ կինոշուկայում կկարողանանք գրավել օտարազգի պրոդյուսերների ուշադրությունը»,-ասաց պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Կամո Ունանյանը։

Ի դեպ, «Ելք չկան»-ն արդեն որոշ ձեռքբերումներ ունի։ Օրինակ, ռուսական «Օլ մեդիա» ընկերությունը ֆիլմը կթարգմանի ռուսերեն եւ վաճառքի կհանի ռուսական շուկայում։

Խոսելով ֆիլմի մյուս հաջողությունների մասին, Կամո Ունանյանը նշեց, որ դրանցից մեկն էլ այն է, որ փետրվարից մինչ օրս ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում։ «Մենք «Սինեմա սթարի» հետ մեկ շաբաթով էինք պայմանագիր կնքել, սակայն իրենք իրենց կողմից եւս երկու շաբաթ ավելացրին»,-նշեց նա։

Անդրադառնալով ֆիլմի ասելիքին, ռեժիսոր Վահե Սայանն ասաց, որ չեն փորձել նորություն բերել, այլ ցույց տալ այն, ինչ մենք ունեցել ենք, որը, սակայն, հիմա վերանում է։ «Ֆիլմն ընկերության մասին է։ Այն ուսուցողական է, քանի որ փորձել ենք ցույց տալ այն, ինչը մեզ մոտ ներկայումս վերանում է։ Միայն մեք կարող ենք Ֆեյսբուքում տասը հազար ընկեր ունենալ, բայց մեր ծննդյան տարեդարձին մեկ հոգի էլ չգա»,-նշեց նա։

Ի դեպ, ֆիլմը ստեղծողները նշեցին, որ կոմերցիոն նպատակ չեն հետապնդում։ «Ելք չկա»-ի բյուջեն կազմել է շուրջ 160 հազար դոլար, սակայն ցուցադրություններով դրա 20 տոկոսն էլ չեն վերադարձրել։ Ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորը նշեցին, որ մարզերում հաճախ անվճար է ֆիլմը ցուցադրվել։

Նշենք, որ Կաննի կինոշուկայում ներկայացվող հայկական մյուս ֆիլմը Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկն» է։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել