Հուլիսի 13-ին Երեւանում մեկնարկում է «Ոսկե Ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը։ Այսօր փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ, հանդես եկավ համատեղ մամլո ասուլիսով, որի ժամանակ ներկայացրեց փառատոնին քաղաքապետարանի աջակցության մանրամասները եւ նոր՝ «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը, որը, Խաչատրյանի խոսքով, հավակնում է դառնալ առանձին փառատոն։
Արամ Սուքիասյանը, խոսելով փառատոնի մասին, նշեց, որ փառատոնի շրջանակներում Երեւան ժամանած հյուրերը Հայաստանից մի մասնիկ են տանում իրենց երկրներ եւ տարածում հայ մշակույթն ու կինոն իրենց միջավայրում։
Հարություն Խաչատրյանի խոսքով էլ՝ հյուրերի՝ Երեւանից ստացած դրական տպավորությունները նաեւ քաղաքապետարանի աշխատանքի արդյունքն են։
Մյուս տարվա «Ոսկե Ծիրանի» համար քաղաքապետարանը մտադիր է քաղաքի տարբեր վարչական շրջաններում մեծ էկրաններ տեղադրել ու ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կազմակերպել, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծայրամասերում են բնակվում եւ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում քաղաքի Կենտրոնում դիտել փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը, անմասն չմնան փառատոնից։ Իսկ այս տարի, Արամ Սուքիասյանի խոսքով, բացօթյա կինոդիտումներ կկազմակերպվեն առայժմ միայն Կարապի լճի տարածքում, յուրաքանչյուր օր՝ սկսած ժամը 21։00-ից։
Անդրադառնալով հարցին, թե 11-րդ «Ոսկե Ծիրանն» ինչով է տարբերվելու նախորդ տարիների փառատոներից, Հարություն Խաչատրյանն ասաց, որ ֆիլմերի ընտրությամբ, նաեւ նրանով, որ այս տարի փառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են լինելու։
Խաչատրյանը նշեց նաեւ, որ այս տարի մեծ տեղ են հատկացրել ասիական ֆիլմերին՝ փառատոնին հրավիրելով ասիացի երկու խոշոր ռեժիսորների։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին