Ժամանակակից կոսմետոլոգիան հնարավորություն է տալիս կանանց խուսափել ամենօրյա հոգնեցնող գործընթացներից, հատկապես «ինձ կարգի բերեմ» մշտական դիմահարդարումից։ Գոյություն ունեն հատուկ պիգմենտներ, որոնց միջոցով կարելի է մշտական դիմահարդարում ունենալ (տատուաժ)։ Այս պիգմենտները ներթափանցում են մաշկի վերին շերտ եւ 3-5 տարի մշտական դիմահարդարում են ապահովում Ձեզ։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս քողարկել դեմքի բոլոր թերությունները, խնայել ժամանակ եւ ցանկացած պահին հիանալի տեսք ունենալ։
Ինչպե՞ս է դա արվում։
Հատուկ սարքի օգնությամբ, մաշկի 1 մմ խորության մեջ հատուկ հիպոալերգեն ներկանյութ է լցվում։ Արդյունքում, ստացվում են հիանալի սլաքներ, գեղեցիկ գծված հոնքեր եւ շուրթեր, որոնք ճիշտ խնամքի դեպքում «չեն մաքրվի» 2-5 տարի։
Եթե տատաուաժը ճիշտ կերպով է արվում եւ համապատասխան ձեւով խնամվում, ապա այն անվտանգ է։ Տատուաժ անելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ եւ ընտրել տատուաժի ձեւն ու տեսքը։ Անպայման իմացեք, թե ինչ սարքերով է աշխատում տվյալ սրահը եւ ինչպես են ցավազրկում։
Ի՞նչ ընտրել։
Եթե ցանկանում եք տատուաժ անել Ձեր կոպերը, ապա ընտրեք ամենօրյա հարդարման ձեւը՝ թարթիչների միջեւ հատվածի եւ գեղեցիկ սլաքների տատուաժ։ Այսպես Դուք բնական տեսք կունենաք, իսկ մի քանի էլեմենտներ ավելացնելով այն կարելի է երեկոյան դիմահարդարման վերածել։
Շուրթերի տատուաժը թույլ է տալիս ուղղել շուրթերի ձեւը, ընդգծել դրանց գեղեցկությունն ու մի փոքր ծավալ հաղորդել։ Այն ձերբազատում է Ձեզ ամեն օր շրթներկ կամ փայլ օգտագործելուց։
Տատուաժի դրական եւ բացասական հատկությունները։
Ինչպես ցանկացած գործընթացում, այստեղ նույնպես կան լավ ու վատ կողմեր։ Դրականը ակնհայտ է. ցանկացած տեղ (լինի դա աշխատավայրում թե լողափում) Դուք հիանալի տեսք կունենաք։ Այլեւս ոչ մի լղոզված շրթներկ կամ սեւաներկ, ինչպես նաեւ կոսմետիկ միջոցներից ալերգիաներ։ Բացասականը՝ հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են քաղցկեղային հիվանդություններով, ունեն արյան փխրուն անոթներ եւ արյան վատ շրջանառություն, շաքարային դիաբետ, կոնյուկտիվիտ, խալեր, պապիլլոմա եւ վերքեր տատուաժի համար նախատեսված տեղում եւ գունանյութերից ալերգիաներ։ Իսկ ամենաբացասականը ոչ պրոֆեսիոնալ մասնագետն է. թույլ մի տվեք, որ Ձեր դեմքը «ուսումնական հրապարակ» լինի մասնագետի համար։ Հակառակ դեպքում դիմագծերը գեղեցկացնելու փոխարեն, Դուք ստիպված կլինեք ուղղել նրա սխալները։
Աղբյուրը՝ Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ