«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի գիտություն կանանց. ինչպես պետք է ձեզ դրսեւորեք անկողնում

23:07, 28 հուլիսի

Մեծ գիտություն «անկողնություն». մենք բոլորս էլ մանկուց գիտեք կամ ունեք որոշակի պատկերացում, թե ինչպես պետք է մեզ դրսեւորենք սեղանի շուրջ, հյուր գնալիս կամ կարեւոր ու պաշտոնական արարողությունների ժամանակ։ Բայց ոչ բոլոր աղջիկները գիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն անկողնում։ կան այնպիսի «հրեշներ», որ կարող են հարցնել. «սիրելիս, իսկ դու սխտորով տոլմա չէիր ուզի». դե արի ու այսքանից հետո մտածիր սեքսի մասին...

Իհարկե, որոշ բաներ մեզ հուշում է բնությունը, ինչ-որ բաների մասին ինքներս ենք գլխի ընկնում, բայց կան շատ կարեւոր մանրուքներ, որոնց պատճառով տղամարդը նույնիսկ կարող է այլեւս սեքսով զբաղվելու ցանկություն չունենալ։

Եկեք կանխենք նման իրավիճակները եւ հասկանանք, թե ինչ է պետք անել, իսկ ինչ՝ոչ։

Մի ձգձգեք
Տղամարդիկ ամենից շատ չեն սիրում, երբ կանայք իրենց ստիպում են համոզել եւ խնդրել։ Նրանք տանել չեն կարողանում, երբ սեռական մերձեցման ամենապատասխանատու պահին, կինը ցանկանում է ուղղել սանրվածքը, մանիկյուրը կամ նման մի բան։ Արդյունքում, տղամարդը հիասթափվում է։ Երբ մարդը երկար ժամանակ ինչ-որ մի բանի է սպասում, նա սկսում է գունավոր պատկերացնել այն, բայց հետո բախվում է իրականությանն ու ավաղ, նրա պատկերացումները հօդս են ցնդում։

Սուտ խոստումներով մի «կերակրեք» եւ վերջնագրեր մի ներկայացրեք

Հաճախ է լինում, որ կինը իր սիրելի հետ հարաբերվելու գործընթացը հետաձգում է «վաղվան»։ Ամեն օր նա լսում է նույն խոսքերը. «գլուխս ցավում է, թող մնա վաղը», «աշխատավայրում շատ եմ հոգնել, թող մնա վաղը» եւ այլն։ Կամ մեկ այլ տարբերակ՝ ինչ-որ խոստումի իրականացում սեքսի դիմաց։ Այսպիսի խորամանկություններ պետք չէ հաճախ անել։ Նա կհասկանա, որ Ձեզ հասնելու համար նա պետք է շատ աշխատի, բայց ինչու տանջվել, երբ շուրջդ այդքան աղջիկներ կան, ում համոզելու կարիք չկա։

Մի եղեք քարացած «սյունի» պես

Հենց ամենասկզբից նախաձեռնող եղեք։ Ցույց տվեք նրան Ձեր սեր, կիրքը եւ ամենակարեւորը՝ ցանկությունը։ Տղամարդը ուզում է տեսնել, որ նա Ձեզ համար ինչ-որ արժեք ունի։ Ոչ միայն կանայք են ուզում լսել, որ իրենք սեքսուալ են եւ խելքահան են անում զուգընկերոջը, սա հաճելի է  նաեւ տղամարդկանց համար։ Հետեւաբար, սեքսի ժամանակ առաջնորդ եղեք, փոխեք դիրքերը, մտածեք նորերը, եւ այսպես Դուք հաճելիորեն կզարմացնեք նրան։

Չ
ափը մի անցեք

Պետք է հիշել, որ կա ոսկե միջինը, եթե չափն անցեք, ապա լավ արդյունքի չեք հասնի. պետք չէ «Ձեր գլխից վերեւ թռչել»։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք՝ տրվելով զգացմունքներին եւ էմոցիաներին։ Մի փորձեք զարմացնել Ձեր զուգընկերոջը նրբագեղ ներքնազգեստով, անհասկանալի դիրքերով, եթե Ձեր ներսում չկա այն կիրքը, որը կարող է գրավել նրա սիրտը։ Երբեք հեշտանքը մի կեղծեք, եթե Ձեր զուգընկերը շատ լավ ճանաչում է Ձեզ. նա գլխի կընկնի եւ ամեն ինչ տխուր վերջաբան կունենա։

Մոռացեք Ձեր արտաքին տեսքի մասին

Ինչպես կարող է անկողնում իրեն դրսեւորել կինը, ով մտահոգվում է իր արտաքին տեսքի մասին. անվստահ։ Պետք չէ վախենալ, որ Ձեր զուգընկերը կտեսնի Ձեզ մերկ վիճակում, մի հեռացրեք նրան Ձեզանից։ Հիշեք մի պարզ ճշմարտություն. տղամարդիկ իրենց աչքերով մերկացնում եւ տեսնում են Ձեզ, եւ եթե Դուք իրեն դուր չգայիք, ապա ամեն ինչ անկողնուն չէր հասնի։ Հավատացեք, եթե տղամարդը ցանկանում է Ձեզ, ապա իր համար միեւնույն է, թե Ձեզ մոտ ինչը եւ որտեղ է «ավելորդ»։ Իսկ եթե դրանից բարդույթավորվում եք, ապա զբաղվեք ինքներդ Ձեզանով, որպեսզի ինքներդ Ձեզ դուր գաք։

Մի մոռացեք էպիլյատորի մասին

Տղամարդիկ չեն սիրում մազոտ մարմնով կանանց։  Ավելորդ մազերը տղամարդկանց արտոնություն է։ Տղամարդը կարող  մազոտ լինել, բայց նա չի հանդուրժի նույնիսկ մի քանի մազ տեսնել այդ հատվածում։ Նրանք կարծում են, որ կնոջ մազերը պետք է լինեն գլխին, հոնքերին եւ թարթիչներին։ Մարմնի մյուս հատվածները պետք է «մաքուր» լինեն։

Մի լռեք

Անկողնում կարող եք տարբեր կերպ Ձեզ պահել, բայց միայն մի լռեք։ Պետք չէ անիմաստ բաների մասին խոսել, բայց Ձեր զուգընկերոջը պետք է ասեք, որ Ձեզ դուր է գալիս այդ ինտիմ գործընթացը։ Բարձրացրեք նրա ինքնագնահատականը, տնքացեք, նրա ականջին շշնջացեք, որ Ձեզ շատ հաճելի է, որ նա լավագույնն է. չէ որ կին եք, խորամանկ եղեք։

Երբեմն սեր, երբեմն վայրի սեքս։

Տղամարդիկ չեն ժխտում, որ ռոմանտիկան սեքսի անբաժանելի մի մասն է կազմում. հարկավոր է նաեւ սեր ու կիրք։ Բայց երբ կինը ռոմանտիկա ապահովելու համար
սկսում է 987 մոմ վառել՝ բուն գործին անցնելու փոխարեն, սա արդեն այնքան էլ դուր չի գա զուգընկերոջը։ Զարմացրեք նրան, պարզապես տվեք այն, ինչ նա Ձեզանից ցանկանում է՝ առանց երկարաձգելու կամ ներկայացնելու։ Լսեք Ձեզ եւ նրան, ու կհասկանաք, թե ինչպես պետք է դրսեւորեք Ձեզ անկողնում եւ ինչպես կարելի է դառնալ Ձեր զուգընկերոջ ամենասիրելի էակը։

 

 Աղբյուրը՝ infowoman.com.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել