Սեռական կյանքում հեշտանք ապրելն ամենադժվար երեւույթն է։ Այժմ եւ կանայք, եւ տղամարդիկ գիտեն, թե ինչու է կինը ցանկանում բավարարվածություն ստանալ սեքսից։
Վիճակագրական տվյալերը ցույց են տվել, որ կանանց 27%-ը երբեք օրգազմի չի հասնում, իսկ 16%-ը հեշտանք է ապրում միայն ժամանակ առ ժամանակ։
Սեքսապաթոլոգները նշում են, որ կանայք շատ հաճախ են իրենց դիմում այս խնդիրը լուծելու խնդրանքով, եւ շատ կանայք փորձում են հաղթահարել այս խնդիրը ավանդական միջոցներով որոնք երբեմն այնքան էլ արդյունավետ չեն։
Սակայն այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում խնդիրը հոգեբանական է։ Ինչպես հայտնել են մասնագետները՝ կանանց ընդամենը 2%-ի մոտ է, որ օրգազմի չհասնելը ֆիզիոլոգիական պաթոլոգիաների հետեւանք է։
Մոռացեք զուգընկերներին հաճախակի փոխելու մասին. սա արդեն հնացած առասպել է (անգամ խնդրահարույց, եթե Դուք ամուսնացած եք)։
Առաջին հերթին մի մտահոգվեք, որ եթե ամուսնական կյանքում սեռական առաջին ակտի ժամանակ հեշտանք չեք ապրում, ապա դա մշտապես այդպես է լինելու։ Այժմ ներկայանում ու առաջարկում ենք մի քանի մեթոդ՝ այս խնդրից ձերբազատվելու համար։
Հիշեք վստահության մասին. եթե Դուք կասկածում եւ չեք վստահում Ձեր զուգընկերոջը, վախենում եք հղիանալուց կամ ընդհանրապես խուսափում ու ամաչում եք Ձեր ինտիմ կյանքից, ապա հավանաբար, Դուք հեշտանք չեք ապրի. ազատվեք այս զգացումից։
Փորձ արեք անկողնում, մտածեք անսովոր վայրերի, նոր ու հետաքրքիր գաղափարների, խաղերի, սուր զգացողությունների մասին, որոնք կարող են օգնել Ձեզ այս հարցում։
Սովորեք «տրամադրվել» սեքսին. եթե սեռական ակտի ժամանակ մտածեք առօրյա հոգսերի եւ խնդիրների մասին, ապա օրգազմի համար գլխուղեղում այլեւս «տեղ» չի լինի։
Շտկեք Ձեր հոգեբանական- հուզական ոլորտը. գիտնականները ապացուցել են, որ սթրեսային եւ ծանրաբեռնված կենսակերպը, վիճաբանություններն ու քրոնիկ հոգնածությունը, անքնությունը հեշտանք չապրելու առաջին նախապայմաններից են։
Սպորտով կամ յոգայով զբաղվեք. հեշտանք ապրելու համար կարելի է մեդիտացիա կատարել, որը նաեւ կօգնի օրգանիզմի առողջական ընդհանուր վիճակի բարելավմանը։
Երբեք ինքներդ Ձեզ մի ասեք հետեւյալ՝ «կինը տղամարդու կարիք չունի. ախ այո, միայն սեքսի համար»։ Սա արմատապես սխալ մտածելակերպ է, եւ ինչքան շատ այսպես մտացեք, այնքան քիչ է հեշտանք ապրելու հավանականությունը։ Հետեւաբար, մշտապես բարձր պահեք Ձեր տրամադրությունը եւ հաճույք ստացեք սեքսից։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում