Եվ այսպես, ամառն անցյալում է, առջեւում աշունն է՝ իր հեքիաթային բնությամբ եւ եղանակով։ Թավշա սեզոնին պետք է նախապատրաստվել նախօրոք, քանի որ երբեք չես իմանա, թե եղանակն ինչ անակնկալներ կմատուցի։ NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է այս աշնան գլխավոր գույները, միտումներն ու «must have»-ները, իսկ այսօր կառաջարկենք նորաձեւ զարդերի տարբերակներ՝ աշնան համար։
Աշունը տարվա ամենառոմանտիկ եղականն է, ուստի ձեր կերպարներն էլ պետք է հնարավորինս ռոմանտիկ եւ քնքուշ լինեն։ Դրանում ձեզ կօգնեն զարդերը։ Տեսնենք, թե այս աշնան համար դիզայներներն ինչ են առաջարկում։
Պետք է նշել, որ, իմի բերելով տարեսկզբին տեղի ունեցած մի շարք նորաձեւության տների ցուցադրությունները, չի կարելի ասել, թե դիզայներները շեշտը դրել են նրբության վրա։ Մի շարք հավաքածուներ, ինչպես, օրինակ, Giorgio Armani-ի, Chanel-ի, Celine-ի, Fendi-ի, համալրված են առաջին հայացքից կոպիտ զարդերով։
Մի կարեւոր նկատառում. ոճաբանները, կարծես թե, միաձայն մերժել են թանկարժեք զարդերը։ Նրանք առաջարկում են բիժուտերիա՝ պատրաստված հասարակ մետաղներից, բնական եւ արհեստական քարերից, մորթուց եւ այլն։
Մի շարք դիզայներներ էլ առաջարկում են, որպես նորաձեւ զարդ, ընտրել մատանի, ընդ որում՝ միեւնույն ձեռքին կրել մի քանի մատանի միաժամանակ։
Խոսելով զարդերի եւ աքսեսուարների մասին, անհնար է չհիշել միշտ արդիական ժամացույցների մասին։ Ոսկուց, արծաթից կամ գունավոր կաշվե շղթայով ժամացույցները՝ համադրված նուրբ թեւնոցների հետ, անչափ նորաձեւ են այս շրջանում։
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը