Տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ թավշյա աշունը, արդեն սկսվել է: Թեեւ եղանակը դեռ ամառային է, այնուամենայնիվ, օդում արդեն զգացվում է աշնան սառը շունչը, եւ, ուրեմն, ժամանակն է վերադասավորել զգեստապահարանն ու անցնել աշնանային հագուստի: Գաղտնիք չէ, որ տարվա յուրաքանչյուր եղանակի համար դիզայներներն առաջարկում են նոր միտումներ: Իմի բերելով 2014-ի ձմռանն անցկացված մի շարք նորաձեւության շաբաթների հիմնական ցուցադրությունները, ուր աշխարհահռչակ նորաձեւության տները ցուցադրեցին իրենց աշնանային հավաքածուները, կարելի է հստակ սահմանել այս աշնան գլխավոր միտումները:
Սկսենք գույներից: Ընդհանրապես, աշունն ասոցացվում է դեղինի, կարմիրի, շագանակագույնի, խակիի, բորդոյի եւ նմանատիպ այլ գույների հետ, եւ աշնանային հագուստն էլ պետք է իր մեջ ներառի վերոնշյալ գույները: Հավանաբար հենց սրանով են այս տարի առաջնորդվել մի շարք դիզայներներ: Այսպես, տարեսկզբին Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրված՝ Gucci նորաձեւության տան աշնանային հավաքածուն բաղկացած է հենց այս գույների զգեստներից:


Բացի այդ, Gucci-ն աշնան համար առաջարկում է նաեւ անչափ եթերային եւ նուրբ գույներ՝ մի փոքր անսովոր թախծոտ եւ մռայլ աշնան եւ սովորական՝ վառ ու ոճային աղջիկների համար: Պաստելային երանգները այս աշնան հիթերից կլինեն:


Prada նորաձեւության տան աշնանային հավաքածուն մի փոքր տարբերվում է գույների եւ նախշերի համարձակ եւ առավել խիստ համադրությամբ: Կարմիր, սեւ, ոսկեգույն, կանաչ, դեղին. աշխարհահռչակ ապրանքանիշի դիզայները, կարծես թե, չի շեղվել աշնանային երանգներից:



Նույն կարմիրի, սեւի, նարնջագույնի, բեժի համադրությամբ է ստեղծվել Roberto Cavalli-ի 2014 թվականի աշնանային հավաքածուն, որը համադրվել է ցուրտ եղանակներին այնքան անհրաժեշտ մորթիով:


Միլանի նորաձեւության շաբաթվա ամենաքննարկվող ցուցադրություններից էր Dolce&Gabbana-ի հեքիաթային հավաքածուն: Բացի այն, որ հավաքածուն բաղկացած է մուգ կանաչի, շագանակագույնի, ոսկեգույնի, դեղինի, դարչնագույնի հետաքրքիր համադրություններից, այն նաեւ բնության նախշեր է պարունակում՝ ծաղիկներ, ճյուղեր, կենդանիներ:



Ինչպես տեսնում եք, համաշխարհային նորաձեւության տներն ու դրանց դիզայներներն իրենց աշնանային հավաքածուները ստեղծել են՝ չհեռանալով բնությունից եւ հավատարիմ մնալով աշնան գույներին: Այսպիսով, իմի բերելով այս ամենը, վստահորեն կարելի է աշնանային զգեստապահարանը համալրել դարչնա-շագանակագույնի, դեղինի, կանաչի, կարմիրի եւ բորդոյի, ոսկեգույնի եւ սեւի, ինչպես նաեւ պաստելային երանգների համարձակ համադրություններով:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը