Թավշյա սեզոնին ընդառաջ՝ նորաձեւության մեջ փոխվում են միտումներն ու պահանջները, եւ առավել արդիական է դառնում տաք հագուստն իր համապատասխան աքսեսուարներով։ Եթե ոչ հիմա, ապա մի քանի շաբաթից անձրեւաշատ աշունն իրեն զգացնել կտա, ուստի պետք է այսօրվանից արդեն պատրաստել զգեստապահարանը աշնանային եղանակի համար։ Առաջարկում ենք մի քանի «must have»-ներ, որոնք յուրաքանչյուր նորաձեւ աղջիկ աշնանը պետք է ունենա իր զգեստապահարանում։
Եվ այսպես, աշնան սկսվելուն պես՝ ձեզ համար անպայման կաշվե բաճկոն գնեք։ Նախ, կաշին երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից, իսկ հետո այն համադրելի է ե'ւ դասական, ե'ւ ազատ ոճի հագուստի հետ։ Հատկապես սեւ գույնի կաշվե բաճկոնը կարելի է կրել ինչպես շրջազգեստների եւ բարձրակրունկների, այնպես էլ՝ կեդերի եւ ջինսերի հետ։

Վերարկու։ Վերարկուն ձեզ պետք կգա խորը աշնան համար, ինչպես նաեւ ձմռանը։ Սակայն աշնան համար կարող եք ընտրել փոքր-ինչ բարակ կտորից վերարկուներ։ Նուրբ քաշմիրը, օրինակ, շատ տեղին կլինի։ Այս աշնան համար նախապատվությունը տվեք մինչեւ ծնկները հասնող վերակուներին։

Փակ կոշիկներ։ Բնականաբար, հաշվի առնելով անձրեւները եւ սառը եղանակը, անպայման պետք է փակ կոշիկ ունենալ։ «Բալետկան» միշտ նորաձեւ է, սակայն խորը աշնան համար այն այնքան էլ հարմար չէ։ Նախ, որովհետեւ այնքան փակ չէ, որ պաշտպանի ոտքը ցրտից, իսկ հետո դրա տակացուն այնքան բարակ է, որ անձրեւաջրերից չեք խուսափի։

Աշնան համար ավելի լավ է ընտրեք բոտիլիոններ, որոնք, ի դեպ, այս տարի անչափ նորաձեւ են։

Երկարաճիտ կոշիկներ։ Թեեւ երակարաճիտ կոշիկները անփոխարինելի են համարվում ձմռանը, այնուամենայնիվ, աշնանը դրանք նույնպես հարմար են։ Չգիտեմ, թե որքանով երեւանյան՝ ոչ այդքան ցուրտ աշնան համար տեղին կլինեն բոտֆորտները, սակայն այս տարի դրանք անչափ նորաձեւ են։

Գործված բլուզ։ Արդեն մի քանի սեզոն է խոշոր գործվածքներով բլուզներն ու զգեստները ցուրտ եղանակների ամենաարդիական հագուստն են։ Այնպես որ, այս աշնան համար համարձակորեն նման մի բլուզ ընտրեք։

Շարֆ։ Շարֆը իդեալական աքսեսուար է ոչ միայն աշնան եւ ձմռան, այլեւ գարնան եւ նույնիսկ շոգ ամռան համար։ Շարֆը նորաձեւ է միշտ եւ համադրելի՝ գրեթե ցանկացած հագուստի հետ։ Այն լրացուցիչ շքեղություն է հաղորդում հագուստին։ Ուստի աշնան համար անպայման շարֆ ունեցեք ձեր զգեստապահարանում, որպեսզի լրացնեք ձեր սուպերնորաձեւ կերպարները։

Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը