Անգլիական բլիթներ (scones) անվանում են փխրուն ու փշրվող թխվածքներին կամ փոքրիկ բուլկիներին, որոնք շատ արագ ու հեշտ պատրաստման եղանակ ունեն. անգլիացիները դրանք հիմնականում մատուցում են նախաճաշի ժամանակ։ Այս բլիթները լինում են տարբեր տեսակի, քանի որ դրանց մեջ կարելի է ավելացնել եւ մրգեր, եւ հատապտուղներ, եւ չորամրգեր, եւ պանիր, եւ բեկոն։
Այս հոդվածում մենք ներկայացնելու ենք անգլիական բլիթների պատրաստման դասական մի բաղադրատոմս։
Անգլիական բլիթների պատրաստման համար անհրաժեշտ է. 260գր. ալյուր, 50գր. շաքարավազ, երկու թեյի գդալ խմորի փխրեցուցիչ, մե-քառորդ թեյի գդալ աղ, 75 գր. կարագ (մի քիչ սառեցված), մեկ ձու, մեկ թեյի գդալ վանիլի էքստրակտ, 120մլ. սերուցք։
Ամանի մեջ պետք է լցնել ալյուրը, ավելացնել շաքարավազը, աղը եւ խմորի փխրեցուցիչը, ինչպես նաեւ մանր կտրատված կարագը. այս ամենը պետք է հարել մինչեւ միատարր զանգված ստանալը;
Առանձին պետք է հարել ձուն, սերուցքը եւ վանիլի էքստրակտը, ինչից հետո արդեն կարելի է երկու զանգվածները միախառնել իրար հետ եւ խմոր հունցել (եթե ցանկանում եք կարող եք նաեւ չամիչ ավելացնել)։
Ստացված խմորը պետք է գնդաձեւ փաթաթել, այնուհետեւ սեղմել ու հաստ շերտով բացել ու 6-7 սմ. չափով շրջանաձեւ հատվածներ առանձնացնել, որը կարելի է անել կամ հատուկ սարքի, կամ սովորական բաժակի միջոցով։
Խմորի առանձնացված հատվածների վերին շերտի վրա պետք է կաթ կամ սերուցք քսել եւ15-20 րոպե եփել վառարանի մեջ։ Պատրաստ լինելուց հետո պետք է բլիթները թողնել, որ մի փոքր սառչի։
Այսպիսի բլթները հիմնականում մատուցում են ջեմի կամ սերուցքի հետ։
Աղբյուրը՝ iamcook.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի