Հնում անցանկալի հղիությունից խուսափելու համար մարդիկ անհավատալի միջոցներ են օգտագործել, որոնք կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։
1. Կոկորդիլոսի արտաթորանք
Հին եգիպտական փաստաթղթերում պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ մ.թ.ա. 1850թ-ին կոկորդիլոսի արտաթորանքից, մեղրից եւ նատրիումի կարբոնատից հատուկ նյութեր էին պատրաստում եւ տեղադրվում հեշտոցի մեջ՝ սերմնահեղուկը «չեզոքացնելու համար»։
2. Աքիսի ամորձիներ
Հնում մարդիկ իրենց յուրահատուկ միջոցներ են կիրառել անցանկալի երեխաներ չունենալու համար։ Նրանք հավատում էին, որ եթե ազդրերի ներքին հատվածում աքիսի ամորձիներ տեղադրեն, ապա այլեւս հնարավոր չի լինի հղիանալ։
3. Սնդիկ
Բավականին վտանգավոր մեթոդ, որը մոտ հազար տարի առաջ օգտագործում էին չինացի կանայք։ Ըստ այս մեթոդի՝ չինացի սիրուհիները սնդիկի եւ կապարի խառնուրդ էին խմում՝ չհղիանալու համար։ Սակայն դժվար չէ գուշակել, թե ինչ վնասակար հետեւանքներ կարող էր ունենալ այս հեղուկը, որն անգամ կարող էր մահացու լինել։
4. Կուղբի ամորձիներով պատրաստված թուրմ
Այս կանադական մեթոդը տարածված է եղել 16-րդ դարում, երբ կանայք անցանկալի հղիությունից խուսափելու համար կուղբի ամորձիները լցնում էին կոնցենտրացված սպիրտի մեջ եւ խմում ստացված թուրմը։
5. Դարբինի ջուր
Ըստ հույն գինեկոլոգ Սորանի, ով իր գործունեությունը ծավալել է մ.թ. 2–րդ դարում, կանանց որպես հակաբեղմնավորիչ միջոց խորհուրդ են տվել խմել այն ջուրը, որի մեջ դարբին սառեցրել է մետաղները։ Զարմանալի է, բայց մինչեւ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին կանայք հավատում էին, որ սա իսկապես կարող է օգնել չհղիանալու հարցում։ Բայց այն անգամ հնարավոր է մահացու լիներ։
6. Ափիոնային դիաֆրագմա
Սումատրայում կանայք հնում կարծում էին, որ ափիոնի պատիճը կարող է հակաբեղմնավորիչ լինել։
7. Ակացիայով, արմավով եւ մեղրով տամպոն
Մ.թ.ա 1550-ականներին Եգիպտոսում որպես հակաբեղմնավորիչ միջոց օգատգործում էին ակացիայի ու արմավի սերմերից եւ մեղրից պատրաստված տամպոնը։ Մեթոդը կարելի է կիրառելի համարել, քանի որ ակացիայի ֆերմենտները վերածվում էին կաթնաթթվի, ինչն այսօր օգտագործվող սպերմիցիդի բաղադրիչներից մեկն է։
8. Կոլա եւ գազավորված այլ ըմպելիքներ
1950-1960-ականներին մարդիկ անցանկալի հղիությունից խուսափելու համար ներարկում էին Coca-Cola, ինչը մեծ սենսացիա էր առաջացրել ամբողջ աշխարհում։ Հարվարդի բժշկական դպրոցի լաբորատորիայում փորձ կատարվեց, որպեսզի պարզեն, թե արդյոք այս ըմպելիքը կարելի է օգտագործել որպես հակաբեղմնավորիչ, թե ոչ։ Փորձի արդյունքում պարզ դարձավ, որ դիետիկ Կոկա Կոլան կարող է մեկ րոպեում սպանել ամբողջ սերմնահեղուկը։ Սակայն ավելի ուշ կատարված հետազոտությունները չեն կարողացել նույն արդյունքը ստանալ եւ հաստատել վերը նշված փորձը։
9. Կիտրոնի դիաֆրագմա
1600-ականներին կիտրոնը օգտագործվել է որպես հակաբեղմնավորիչ մեթոդ, քանի որ դրա թթվայնությունը սպանում էր սերմանհեղուկը։ Իսկ այն մասին, որ այդ նույն կիտրոնը կարող էր վնասել հեշտոցի միկրոֆլորան, ոչ մեկ չէր մտածում։
Աղբյուրը՝ Lady.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)