«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ամանորյա Եվրոպա. Վիեննա՝ դարչինի բույրով եւ տաք դառը գինու համով

21:09, 19 դեկտեմբերի

Նախատոնական Եվրոպան ասես մի կախարդական հեքիաթ լինի։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց հայտնվել այս անսովոր աշխարհում եւ ինձ զգալ այն փոքրիկ երեխայի նման, ով կարողացել է տեսնել ծխնելույզից դուրս եկող Սանտա Կլաուսին։ Այն հիացմունքը, որը ապրեցի Վիեննայում եւ Բրյուսելում, անկարող եմ բառերով նկարագրել, բայց կփորձեմ, որպեսզի դու, հարգելի ընթերցող, մի ակնթարթում զգաս ամանորյա այդ տրամադրությունը, դարչինի բույրը եւ տաք դառը գինու համ։ Սկսեմ Վիեննայից։ 

Վիեննան արիստոկրատ քաղաք է։ 

Երբեմնի հզոր կայսրության պատմական անցյալն իր հետքն է թողել այս գեղեցիկ ու անկրկնելի քաղաքի վրա։

Գոթական եւ բարոկկո ոճով կառուցված շենքերն իրենց համեստ շքեղությամբ ու նրբաճաշակությամբ պարզապես հրաշք են։ Սակայն ես առավել տպավորված եմ փողոցների մաքրությամբ։

Հավատացեք, մաքրության տեսանկյունից ոչ մի եվրոպական երկիր չես կարող համետել Վիեննայի հետ։ Ձեր ձեռքը պարզապես «չի գնա» ծխախոտի մնացորդը կամ ինչ-որ թղթի կտոր գցել գետնին, քանի որ միանգամից հոգում աններելի հանցագործություն կատարելու զգացողություն է առաջանում։

Բացի այդ, Վիեննան հավանաբար, միակ քաղաքն է, որտեղ խցանումներ չկան։ Սա պակաս զարմանալի չէ, քան փողոցների մաքրությունը։ Նույնիսկ աշխատանքային օրերին, պիկ ժամերին ոչ մի տեղ խցանում չեմ տեսել։

Ամանորյա Վիեննայում զգացվում է դարչինով, մեխակով, հիլով եւ անիսոնով առատորեն համեմված տաք ջերմօղու բույրը։

Նշեմ, որ տարբեր ձեւերով պատրաստված ջերմօղին՝ Վիեննայում ամենուր են վաճառում։ Այն հիանալի ըմպելիք է, որը սառը եղանակին հաճելիորեն ջերմացնում է ձեզ եւ մի քիչ էլ «գլխին տալիս», եթե չափը չեք անցնում։

Համերգի տոմս վաճառող ավստրիացին ասաց, որ յուրաքանչյուրը, ով գալիս է Վիեննա, պետք է պարտադիր կատարի հետեւյալ երեք գործողությունը՝ գնա Վիեննական օպերա, ուտի խնձորով շտրուդել եւ փորձի կատոֆիլի աղցանով պատրաստված վիեննական շնիցել։

Ես հետեւեցի նրա խորհրդին եւ առաջին հերթին գնացի Օպերա։ Հնարավորության դեպքում անպայման այցելեք։ Ճիշտ է, տոմսն այնքան էլ էժան չէ, բայց այդ հաճույքի արժեք այդքան գումար տալ։ Ի դեպ, հանդիսատեսը շատ դեմոկրատ էր հագնված. ոչ մի ադամանդ, ոչ մի երեկոյան զգեստ կամ կոստյում։ Բացի օպերայից, այստեղ քիչ չեն նաեւ թանգարաններն ու ամրոցները։ Այստեղ կարելի է ամբողջ օրն անցկացնել՝ չձանձրանալով ու մեծ հաճույք ստանալով. օրն ասես չի բավականացնում քեզ։

Վիեննան զարդարված էր արիստոկրատ ձեւով, շատ զուսպ ու համեստ՝ համեմատած Բրյուսելի հետ։ Իհարկե, ամանորյա Վիեննայի գլխավոր ու կարեւոր իրադարձությունը տոնավաճառն էր։ Քաղաքի կենտրոնում մի քանի այդպիսի տոնավաճառներ կային, սակայն ամենամեծը Ռատուշա շենքի մոտ գտնվողն էր։ Միանգամից ասեմ, որ ավելի լավ է սոված գնալ տոնավաճառ, քանի որ աչքիդ առաջ այնքան համեղ ու ախորժալի ուտեստներ են պատրաստում ու առաջարկում, որ պարզապես չես կարողանում հրաժարվել։ Իսկ թարմ օդն ու մի քանի բաժակ ջերմօղին պարզապես անմոռանալի են դարձնում օրը։

Ինչպես կարելի է դիմանալ տեղի երշիկների, խոզապուխտի եւ պաշտետի համին՝ էլ չասած վիեննական նրբերշիկների, շաքարի փոշիով ու լոռամրգի ջեմով անուշահոտ փքաբլիթների, բարակ, բայց անչափ համեղ պարմա խոզապուխտով, վրայից տաք հալված պանրով սենդվիչների, ինչպես նաեւ կլոր հացի մեջ (ափսեի փոխարեն) մատուցված գուլյաշի մասին։ Իսկ խնձորով շտրուդելը, որը պարզապես հալվում է բերանում կամ հնդկաձավարով պատրաստված, տարբեր միջուկներով  բլիթները, որոնք շամպայնով կամ ջերմօղիով փորձելիս պարզապես երջանկանում են ձեզ։ Մի խոսքով, իսկական «սանձարձակություն»։ Իսկ այս բոլոր հաճույքներից հետո, լսում ես գեղեցիկ երաժշտություն եւ չես նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Իսկ ամանորյա խաղալիքները. խոստովանում եմ, դա իմ թուլությունն է։Պաշտում եմ ամանորյա խաղալիքները՝ չնայած այնքան թանկ էին, բայց ես չկարողացա զսպել ինձ եւ մի քանիսը գնեցի։

Սակայն քաղաքով պտտվելիս, մենք տեսանք նաեւ մեկ այլ տոնավաճառ, որը կոչվում էր «Վարդագույն Սուրբ Ծնունդ»։ Ամուսինս կասկածեց, որ այն «սեռական կողմնորոշում» ունեցող տոնվաճառ է, եւ նրա կասկածները հավաստիացան։ Մենք մի քիչ շրջելուց հետո, արագ հեռացանք այնտեղից. տխուր էր։ 

Անկասկած, Վիեննան շատ թանկ քաղաք է, ուստի ռեստորան կամ սրճարան մտնելուց առաջ, ավելի լավ է մի լավ ուսումնասիրեք մենյուն, որը մուտքի մոտ կախված է։ Մենք քաղաքի կենտրոնում մի աչքի չընկնող տեղ գտանք, որտեղ մեզ՝ անհույս ծխողներիս համար, հատուկ առանձնացված սրահ կար։ Այստեղ մեզ մատուցեցին վիեննական հիանալի շնիցել՝ կարտոֆիլի աղցանով։ Ի դեպ, վերջինս ինձ համար հանելուկ մնաց, եւ ես չկարողացա հասկանալ, թե ինչ են ավստրիացիները դրա մեջ ավելացնում եւ այդքան համեղ դարձնում այն։ Երկու բաժին շնիցելն ու երկու գարեջուրը լիովին բավարարեց ինձ ու ամուսնուս։ Եվ այս խրախճանքի համար մենք վճարեցինք 29 եվրոից մի քիչ պակաս։ Հավատացեք, որ Վիեննայի կենտրոնի համար սա շատ էժան է...

Իհարկե, 4 օրվա ընթացքում մենք չկարողանանք տեսնել այն ամենն, ինչ ցանկանում էինք։ Եվ եթե բախտը մեզ ժպտա, ապա մենք նորից կգանք այնտեղ, քանի որ Վիեննան մի քաղաք է, որը մշտապես գրավում է Ձեր սիրտը։

 

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել