2014թ-ը այնքան էլ հաջող չէր երգչուհի Մըրայա Քերի համար։ Ամուսնուց բաժանվելուց զատ, Քերին մի քանի անգամ խայտառակվել է համերգների ժամանակ։ Օրինակ, հոկտեմբերին Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած նրա Elusive Chanteuse World Tour համաշխարհային շրջագայությունների շրջանակներում անցկացվող առաջին համերգի ժամանակ 44-ամյա երգչուհին հիասթափեցրել էր իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար էին արտահայտվել հայտնի աստղի համերգի մասին։ Այնուհետեւ երգչուհին վատ ելույթ է ունեցել Ռոքֆելերյան կենտրոնում սուրբծննդյան լույսերը վառելու արարողությանը՝ կատարելով «All I Want fo Christmas Is You» երգը։ Այնուհետեւ Նյու Յորքի Beacon Theatre –ում կայացած Մըրայայի հերթական համերգի ժամանակ նա լաց է եղել Hero երգի կատարման ժամանակ։
Այժմ հայտնի է դարձել, որ Մըրայա Քերիի նախկին օգնական Իսլեր Օլիվերը դատի է տվել երգչուհուն։
Իսլերը, ով ստիպված օրական 16 ժամ է աշխատել, փոխհատուցում է պահանջում։ Նա աշխատանքային օրվա ընթացքում կատարել է երգչուհու բոլոր պահանջները, այդ թվում՝ տուն մաքրելը, հավաքելը, մթերք գնելը եւ այլն
Նշենք, որ Իսլերը Քերիի մոտ աշխատել է 2007թ-ից եւ ըստ նրա՝ նա մշտապես հազարավոր գործեր է կատարել;
«Իմ պաշտպանյալը շատ աշխատասեր անձնավորություն է։ Նա իր ողջ ժամանակը նվիրել է Քերիին։ Նա օր ու գիշեր աշխատել է։ Աստղերը նույնպես պետք է պատասխնատվություն կրեն օրենքի առաջ»,-ասել է փաստաբանը։
Աղբյուրը՝ Page Six
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին