Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 31-ին է: Հունվարի 30-ից սկսած` մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ տոնի խորհրդի, ավանդույթների եւ հավատալիքների հետ:
Ըստ ժողովրդական ավանդույթի, Սուրբ Սարգսի տոնին երիտասարդաներն աղի բլիթ են ուտում քնելուց առաջ, որպեսզի երազում տեսնեն իրենց կեսին, ով ջրով լի բաժակ կտա: Շատ կարեւոր է դիմանալ ու ամբողջ գիշեր ջուր չխմել: Չէ՞ որ բլիթը հենց դրա համար են աղի անում, որպեսզի ծարավեք, ու այդ ծարավը երազում հագեցնի ձեր սիրելին:
Ի դեպ, մարդկանց շրջանում թյուր կարծիք կա տարածված, թե աղի բլիթը պետք է անպայման պատրաստված լինի այրի կնոջ ձեռքով: Նման բան չկա, ուստի դուք ինքներդ կարող եք ձեր ձեռքերով պատրաստել բլիթը: Ի դեպ, դրա պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը NEWS.am STYLE-ը կներկայացնի մոտ օրերս, իսկ այժմ պարզապես նշենք, որ աղի բլիթը պետք է ուտել հունվարի 30-ի երեկոյան:
Եվս մեկ հրաշալի սովորույթ կա այս տոնի հետ կապված: Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է սիրո արագահաս բարեխոս, ով իր սպիտակ ձիով օգնության է հասնում սիրահարներին: Շատ երիտասարդներ կարծում են, որ եթե դռան շեմին այլուրով կամ փոխինդով սկուտեղ դնեն Սուրբ Սարգսի տոնին եւ երազանք պահեն, ապա Զորավարը կանցնի իրենց տան մոտով եւ կթողնի սկուտեղի վրա ձիու պայտի հետքն` այդ կերպ իրականացնելով երազանքը:
Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
Պատրաստեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)