Որպեսզի ձեր սառնարանը մշտապես փայլի եւ սննդի տհաճ հոտ չտարածվի այնտեղ, այն պետք է պարբերաբար լվանալ։ Սառնարանի մաքրությունն իսկապես կարեւոր է, չէ՞ որ այնտեղ պահում ենք այն ամենը, ինչ ուտում եք։ Իսկ արյդոք գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ մաքրել սառնարանը։
Սառնարանը մաքրելու կանոնները շատ հեշտ են ու պարզ եւ կատարյալ մաքրության համար պետք չեն քիմիական նյութեր օգտագործել։ Կան բնական միջոցներ՝ ջուր, ցիտրուսային մրգեր եւ քացախ...
Առաջին հերթին հարկավոր է սառնարանից հանել բոլոր ուտեստներն ու ամբողջ մթերքը եւ եթե սառնարանում սառույց է կուտակվել, ապա պետք է սպասել, մինչեւ դրանք կհալվեն (կարող եք եռացրած ջուր կամ ջերմակ դնել, որոնք կօգնեն ձեզ սառույցը հալեցնելու հարցում)։
Դույլի մեջ հարկավոր է լցնել տաք ջուր, մի քանի ճաշի գդալ քացախ (երեք լիտր ջրին՝ 2 ճաշի գդալ) եւ արդեն կարելի է լվանալ սառնարանը։ Ջրի մեջ կարելի է նաեւ մեկ կամ մի քանի կիտրոնի հյութ ավելացնել (կախված է ջրի քանակությունից)։
Երկու ժամ անց արդեն կարելի է մթերք եւ ուտեստներ դնել մաքրված սառնարանում։ Այնուհետեւ սառնարանի դարակներից մեկում պետք է երեք կտոր հաց կամ կտրատած կիտրոն դնել։ Դրանք կօգնեն, որ մթերքը սառնարանում թարմ մնա։
Աղբյուր՝ uborkachisto.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»