Կատարյալ կազմվածք ունենալու համար ես մշակել եմ նիհարելու եւ անձնական քաշը պահպանելու իմ մեթոդը։ Իհարկե, ես մասնագետ չեմ, բայց երկար տարիներ տարբեր դիետաներ եւ նիհարեցնող միջոցներ փորձելուց, սլացիկ կազմվածք ու գեղեցիկ մարմին ունենալու համար պայքարելուց հետո ես կազմեցի իմ մեթոդը, որը միգուցե օգտակար կլինի նաեւ ձեզ համար։
Այսպիսով, մեթոդը ներառում է «5+2» դիետան եւ Էլիզաբեթ Թեյլորի մեթոդը։ Ինչպես հայտնի է, «5+2» դիետան ենթադրում է շաբաթական 5 օր սովորական սնունդ, իսկ 2 օր՝ բեռնաթափում (կանանց համար սնունդը չպետք է գերազանցի 500 կալորիան, իսկ տղամարդկանց համար՝ 600 կալորիան)։ Հայտնի է նաեւ, որ Էլիզաբեթ Թեյլորը օրվա ընթացքում վերջին անգամ սնվում էր ժամը 16։00-ին։ Ես միախառնեցի այս երկու մեթոդը։ Շաբաթվա 5 օրը ես բավականին զուսպ ու չափավոր եմ սնվում։ Առաջին հերթին միշտ նախաճաշում եմ եւ կարող եմ կալերիաներով հարուստ սնունդ օգտագործել՝ տորթ, բլիթներ, տապակած կարտոֆիլ եւ այլն։ Ճաշին հիմնականում ուտում եմ միս եւ բանջարեղեն (բացառությամբ՝ կարտոֆիլի) կամ միայն կարտոֆիլ։ Բայց քանի որ ես աշխատում եմ եւ միշտ չէ, որ ստացվում է այսպես ճաշել, ուստի, երբեմն ստիպված եմ խաչապուրի կամ բուտերբրոդ ուտել։ Սովորաբար ճաշում եմ 14։00-13։00 ընթացքում, իսկ դրանից հետո ոչինչ չեմ ուտում, բացի խնձորից եւ մածունից։ Նշեմ, որ մինչեւ կեսօր ես 2 լիտր ջուր եմ խմում, ինչը շատ օգտակար է եւ մարսողությա,ն եւ մաշկի համար։
Ուրբաթ եւ շաբաթ օրերին ես մոռանում եմ իմ սննդակարգի մասին եւ օրվա ընթացքում ուտում եմ ամեն ինչ։ Երկու շաբաթը մեկ անգամ կիրակի ինձ մոտ բեռնաթափման օր է՝ միայն հնդկաձավար եւ կաթնաշոռ։ Արդյունքում ես ոչ միայն ավելորդ քաշ չեմ հավաքում, այլեւ նիհարում եմ։ Ի դեպ, այն օրերին, երբ ես կարող եմ ուտել ամեն ինչ, կրկին շատ քիչ եմ սնվում, քանի որ չեմ կարողանում շատ ուտել։
Մեկ ամիս առաջ համացանցում տեսա հոլովակ՝ «Կատարյալ որովայնի մկաններ 8 րոպեում»։ Շաբաթական 4-5 անգամ 15-20 րոպե ես կատարում եմ հոլովակում առաջարկվող վարժությունները, բայց իմ դեպքում արդյունքը նկատելի էր 3 օր անց։ Կարեւորը պետք է ստիպես ինքդ քեզ անել այս ամենը։ Սկզբում բավականին դժվար էր, բայց երբ տեսնում ես արդյունքը, սկսում ես հաճույքով անել ամեն ինչ։ Նշեմ, որ իմ պարագայում մարզվելը օգնում է նաեւ նվազեցնել ախորժակը։ Պարզապես պետք է հիշել, որ մարզվելուց մեկ ժամ առաջ եւ հետո չի կարելի սնվել։
Նիհարելու իմ մեթոդը օգնեց ինձ հասկանալ, որ ոչ մի դիետա չի կարող օգնել քեզ նիհարելու հարցում, եթե դու ինքդ չփոխես քո սննդկարագը։ Ուստի, եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, պետք չէ պահել այս կամ այն դիետան, պարզապես մշակեք ձեր անհատական սննդակարգը եւ հետեւեք դրան։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի